DETAIL_PICTURE__78781776Կաննի կինոփառատոնն անսպասելիորեն Ռուսաստանին իր կասկածները մի քիչ փարատելու հնարավորություն տվեց: «Քննադատության շաբաթում»` պաշտոնապես կինոփառատոնի  հիմնական ծրագրի մաս չկազմող զուգահեռ ծրագրում, մրցանակ շնորհեցին Դարյա Բելովայի «Գնա ու խաղա» կարճամետրաժ ֆիլմին: Դարյա Բելովան Սանկ Պետերբուրգից է, այժմ ապրում և աշխատում է Բեռլինում: Առավել նշանակալից մրցանակները Սթիվեն Սփիլբերգի գլխավորած ժյուրին կբաշխի շաբաթ օրը, իսկ այժմ Կաննում իրենց արդյունքներն են հաշվում պրոֆեսինոալ գողերը և բարեգործական կազմակերպությունները: Մի քանի օրվա ընթացքում այստեղ հավաքեցին 25 մլն եվրո ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար և չհասցրին հաշվել գողացված մանյակը` 2 մլն արժողությամբ:

«Գնա ու խաղա»-ն փոքր տղայի սև-սպիտակ պատմություն է, որն ապրում է Բեռլինի ռուսական հատվածում: Սովորելով գերմաներեն ոտանավորը` նա մոր թույլտվությամբ գնում է խաղալու: Փայտի կտորը բռնելով զենքի պես` նա կատակով «գնդակահարում» է հանգստացողներին, որոնք ննջում են զբոսայգու խոտերի վրա, երևակայական նռնակներ նետում անցորդների վրա` գոյություն չունեցող գնդի գրոհ կազմակերպելով: Հանկարծ պատերազմն սկսվում իրականում: Վախից աչքերն ու ականջները փակած երեխայով կադրերը Բելովան մոնտաժում է իրական պատերազմի խրոնիկային: Դրանով էլ հենց բացատրվում է ռեժիսորի` սև-սպիտակ պատկերի ընտրությունը. Սոսկալի անցյալի կադրերը ձուլվում են ներկային` ստեղծելով իրական  կործանման տպավորություն ժամանակի մեջ: Գնդացիրների պայթյունների և հարվածների հետ քաղաք է ներխուժում խելացնորությունը. մարդիկ սրճարաններում մազեր են ուտում պաստայի փոխարեն, ծառերից ձեռքեր են աճում: Ամեն ինչ ավարտվում է տղայի աղեկտուր ճիչով. «Պատերազմ չկա, էս ամեն ինչը իրական չէ»: Բայց անգամ այս ուշացած ճիչը չի կարող փոխել սոսկալի սյուրռեալիստական ֆինալը, որն ավելի քան պերճախոս ցույց է տալիս, որ պատերազմը չի ավարտվել և անգամ միտք էլ չի ունեցել:

Մոտավորապես նույն ժամանակ, երբ Դարյա Բելովան ստանում էր «Քննադատության  շաբաթի» մրցանակը, միլիոնատերերի մի ամբողջ քարավան էր հերթի կանգնել «Du Cap Eden Roc» հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում էր «Կինոն ՁԻԱՀ-ի դեմ» ընթրիքը` կազմակերպված «Amfar» բարեգործական ընկերության կողմից: Սովորաբար մեքենայով Կաննից մինչև Անտիբ ճանապարհը 15 րոպեից ավելի չի տևում, իսկ այս երեկո աստղերն առնվազն մի ժամ տվայտում էին խցանման մեջ: Բայց  արժեր: Հավաքված հյուրերը` մոտ 900 հոգի` հաշված սպասարկող անձնակազմը, տոնում էին հիմնադրամի 20-ամյա հոբելյանը: Շքեղ դահլիճում, զարդարված դիզայներ Ռոբերտո Կավալլիի ծաղիկներով,   տեղադրված էին տասը հոգու համար նախատեսված սեղաններ, որոնց  յուրաքանչյուր տեղն արժեր 120 հազար եվրո: Նման երկու տեղի համար վճարեց դիզայներ Ռոբերտո Կավալլին, որպեսզի նստեցնի իր ընկերուհի-հաճախորդներին, որոնք փայլում էին այդ երեկո իր իսկ զգեստներով: Հյուրերի թվում էին Կայլի Մինոուգը, Պերիս Հիլթոնը` առկայծող քարերով ու փետուրներով զարդարված զգեստով, Օռնելլա Մուտին, Գոլդի Հոունը` դեղին կրեպդիշինե զգեստով, Միլլա Յովովիչը, Իրինա Շեյքը` ֆիկուսի գույնի երկար զգեստով:

Պարահանդեսը վարում էր անթառամ Շերոն Սթոունը` շքեղ ճերմակ, մինչև հատակը հասնող մետաքսե զգեստով, մեջքին օձի նկարանախշով և հսկայական ականջօղերով: Դերասանուհու ներկայությունը միշտ էլ կրկնակի է դարձնում հանգանակության գումարը: Այս ագամ էլ: Ճանապրհորդությունը տիեզերք Լեոնարդո դի Կապրիոյի հետ «Virgin Galactic» տիեզերանավով աճուրդում վաճառվեց 1 մլն 200 հազար դոլարով: Մյուս լոտը, որ մեծ աշխուժություն առաջացրեց դահլիճում, նույն Լեոնարդո դի Կապրիոյի հետ ապագա չորս ֆիլմերում ստատիստ դառնալու հնարավորությունն էր. աա էլ գնաց մեկուկես մլն եվրոյով:  Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու է Լեոն այդքան ժամանակ անցկացնում Կաննում: Նրա ներկայությունը հանրությանը բորբոքում էր ոչ պակաս, քան Շերոն Սթոունի զգեստը, և լոտերը վաճառվում էին շատ արագ: Բացառիկ զգեստապահարանը` 40 զգեստներով, որոնցից յուրաքանչյուրը  աշխարհի առաջատար ոճաբանների ստորագրություն է կրում, վաճառվեց մի քանի րոպեում 1 մլն 200 հազար եվրոյով: Դերասան Քրիստոֆ Վալցը և դերասանուհի Մելանի Լորանը վճարեցին 140 հազարական եվրո երկու VIP տեղի համար հաջորդ «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունում: 600 հազարով վաճառվեց «Duran Duran»  համերգը: Լեգենդար Զինեդին Զիդանի ֆուտբոլի դասը գնեցին 380 հազարով: Այս մեկ երեկոյի արդյունքը տպավորիչ է` 25 մլն եվրո:

Նիկիտա Կարցև, Տատյանա Պինսկայա

«Մոսկովսկի կոմսոմոլեց» MK.ru