newsimg32512Ինչպես հաղորդում է «The Hollywood Reporter»-ը, «Hotel du Cap-Eden-Roc» հյուրանոցում կայացած երեկույթի ժամանակ հափշտակել են 2,5 մլն դոլար արժողությամբ մանյակ: Հանդիսավոր ընդունելությանը, որ կազմակերպվել էր «De Grisogono»  ոսկերչական ընկերության 20-ամյակի կապակցությամբ, ներկա էր մոտ 700 հյուր, այդ թվում և այնիսի աստղեր, ինչպիսիք են Շերոն Սթոունը, Քրիս Թակերը և այլք: Ուշագրավ է, որ հյուրերի անվտանգությունն ապահովում էր անվտանգության հաստատությունների մոտ 80 աշխատակից:

Հիշեցնենք, որ մայիսի17-ին «Chopard» ընկերության ներկայացուցչի համարից գողացան թանկարժեք զարդեր, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 1-1,4 մլն դոլար: Զարդերը նախատեսված էին այն աստղերի համար, որոնք ժամանել էին Կանն:

Աղբյուրը` The Hollywood Reporter


    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը հրավիրում է

    «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 25- 30-ը կկայանա 4-րդ «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը»: Փառատոնի նպատակն...

    |2 Մայիս 2021,14:04