519613a5-4a17-d91b-4a17-d914b648ec10.photo.0 (1)Ֆրանսիայում` Կաննում, որտեղ այս օրերին ընթանում է միջազգային կինոփառատոնը, հյուրանոցից ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ զարդեր գողացան: Դրանք ենթադրաբար նախատեսված էին փառատոն եկած կինոաստղերին վարձույթով տալու համար:

Ըստ որոշ տվյալների` թանկարժեք իրերը գտնվում էին շվեյցարական ոսկերչական իրեր և ժամացույցներ արտադրող ընկերության` «Chopard»-ի աշխատակիցներից մեկի չհրկիզվող պահարանում:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Կաննի կենտրոնում գտնվող «Novotel» հյուրանոցում:

Ճիշտ կինոյի նման

Հենց ուրբաթ օրը պետք է տեղի ունենար Սոֆի Կոպպոկայի «The Bling Ring» (ռուսական վարձույթում` «Բարձրաշխարհիկ հասարակություն») ֆիլմի ցուցադրությունը, որ պատմում է հայտնի մարդկանցից դիզայներական հագուստի և թանկարժեք իրերի կողոպուտի մասին:

66-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց Ֆրանսիայի Կանն քաղաքում անցած չորեքշաբթի` մայիսի 15-ին:

Ցուցադրված առաջին ֆիլմը փառատոնում Բազ Լուրմանի «Մեծն Գետսբին» էր, որ չի մասնակցում մրցութային ծրագրին:

Փառատոնի գլխավոր մրցանակի` «Ոսկե արմավենու ճյուղի» համար պայքարում է 20 ֆիլմ: Մրցութային ֆիլմերի ցուցադրությունը սկսվեց հինգշաբթի Ֆրանսուա Օզոնի «Ընդամենը 17» ֆիլմով:

Հիմնական ծրագրի ժյուրիի կազմում, որ գլխավորում է հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, դերասանուհի Նիկոլ Քիդմանն է, Քրիստոֆ Վայլցը և այլք:

Այընտրանքային մրցութային ծրագրի` «Հատուկ հայացքի» ժյուրին գլխավորում է դանիացի ռեժիսոր Թոմաս Վինտերբերգը:

«Chopard»-ը` փառատոնի պաշտոնական հովանավորը, կատարելագործել է ոսկե արմավենու ճյուղի ներկայիս ձևավորումը և ամեն տարի աստղերին զարդեր ու թանկարժեք իրեր է տրամադրում կարմիր ուղեգորգով անցնելու համար:

 BBCRussian.com

 


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16