17103727.231727.689266-րդ Կաննի կինոփառատոնի կիզակետում են հայտնվել 17-ամյա աղջիկները: Նրանցիօց մեկին գրեթե մանրադիտակով է զննել Ֆրանսուա Օզոնը մրցութային «Երիտասարդ և գեղեցիկ» (կամ «Ընդամենը 17») ֆիլմում: Մի քանիսին էլ` Սոֆի Կոպպոլան:  Նրա «Բարձրաշխարհիկ հասարակություն» ֆիլմը, որի պրոդյուսերը  նշանավոր հայրն է` Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, բացեց «Հատուկ հայացք» ծրագիրը:

DETAIL_PICTURE__38136297

Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնը` «հիմնական բնազդի» այդ անխոնջ հետազոտողը, զգայական ֆիլմ է նկարել, որ մասամբ շարունակում է Բերնարդո Բերտոլուչչիի «Սայթաքող գեղեցկություն» ֆիլմի թեման, որում 19-ամյա հերոսուհին` Լիվ Թայլերը, Տոսկանայի գեղեցիկ բնանկարների խորապատկերում, ամբողջ ֆիլմի ընթացքում ջանում է ձերբազատվել կուսությունից: Օզոնը դա արել է  ծովային բնանկարների և փարիզյան ինտերյերների խորապատկերում:

Նա պատմեց Կաննում պատանեկության անհարկի իդեալականացման մասին, որ բնորոշ է կինեմատոգրաֆին. «Շատ ռեժիսորներ ներբողում են երիտասարդությունը: Հենց այդ պատճառով էլ ցանկություն առաջացավ մանրամասն և մի քիչ օտարված հետազոտել այդ թեման, դիտարկել այն կողքից: Պատանու հասունանալը ես արդեն նկարել եմ, հիմա արդեն ինձ հետաքրքրեց երիտասարդ աղջկա էությունը նրա արբունքի շրջանում: Սա ֆիլմ է այն մասին, թե ինչ ես զգում, երբ 17 տարեկան ես, այն փոխակերպումների մասին, որ տեղի են ունենում մարմնում: Ես երկար փնտրեցի գլխավոր հերոսուհու դերակատարին, զննեցի մեծ թվով աղջիկների` 16-20 տարեկան: Իսկ երբ տեսա Մարինա Վակտին, բնազդս հուշեց` ահա նա: Նա շատ էր տարբերվում իր հասակակիցներից: Ինձ հանելուկ էր պետք հերոսուհու մեջ, և դա գտա Մարինայի մեջ: Նրա Իզաբելլան հենց իր որոնումների մեջ է, հիպերսեքսուալության շրջան է ապրում, երկակի կյանք վարում և չի կարողանում կողմնորոշվել սեփական մոր հետ հարաբերություններում»:

Օզոնի հերթական հայտնագործությունը` Մարինա Վակտը, մոդել է և իր իսկ խոստովանությամբ` իրեն այդպիսին չի համարում: Նա շատ լավիկն է: Արդեն 23 տարեկան է, բայց էկրանին աղջնակի տեսք ունի: Նրա Իզաբելլան` Սորբոնի ուսանողուհին, 17 տարեկան է և առաջին սեռական փորձի սպասումների մեջ, իսկ հետո լրիվ տրվում է դրան: Եվ ոչ այն պատճառով, որ առաջին անգամ ինչ-որ բան այն չէր կամ կարիքն էր ստիպում: Ոչ բնավ: Մարմնավաճառությունը նրա տարերքն է: Նա սուր զգացողություններ է փնտրում, որոնք չի գտնում սովորական կյանքում: Անկանխատեսելի հանդիպումները հյուրանոցներում օտար ու տարեց տղամարդկանց հետ` երբեմն տարօրինակ ցանկություններով, կյանքի լիարժեքության զգացողություն են պարգևում նրան: Հասակակցի հետ ձանձրալի է:

Ֆիլմի ֆինալում հայտնվում է մեր ժամանակների թերևս ամենաանվախ դերասանուհին`Շառլոտա Ռեմփլինգը: Լիլիան Կավանիի «Գիշերային դռնապանը» ֆիլմի աստղը նկարվել է նաև Օզոնի «Հրեշտակը», «Լողավազան», «Ավազի տակ» ֆիլմերում: Անցած ամռանը, երբ այդ ականավոր բրիտանացի դերասանուհին ժամանել էր Մոսկվա, հարցրի նրան, թե ինչպես չվախեցավ մասնակցել մերկ ֆոտոսեսիային, որը աշխարհի սեփականությունն է դարձել: «Որպեսզի ստուգեմ իմ հնարավորությունները, փորձ անեմ, չէ որ մենք շատ բան չգիտենք մեր մասին»,- պատասխանեց նա: Ի դեպ, Ռեմփլինգը, ինչպես Մարինա Վակտը,  նույնպես սկսել է մոդելի բիզնեսից մինչ դերասանուհի դառնալը: Այդ երկուսի խաղը ֆինալի տեսարանում  շատ արժեքավոր է: Հենց միայն դրա համար արժե դիտել «Երիտասարդ և գեղեցիկ» ֆիլմը:

 

Սոֆի Կոպպոլան ֆիլմ է Կանն է բերել պոպկորնով, ռեալիթի շոուներով և սոցիալական ցանցերով մեծացած սերնդի մասին: Դինաստիայի շարունակողը Լազուրե ափին մտորում էր այն կարևոր դերի մասին, որ ունի աստղերի Լոս Անջելես քաղաքը ամերիկյան մշակույթում. «Հայտնի մարդկանց աշխարհը և հեռուստատեսությունը մեծ ազդեցություն են թողնում մարդկանց վրա: Հենց այդ էլ փորձել ենք ցույց տալ ֆիլմում: Այս պատմությունը կարող էր տեղի ունենալ միայն Լոս Անջելեսում: Ֆիլմի հերոսուհիները, իսկ նրանք փաստորեն երեխա են, ապրում են աստղերի կողքին: Ես ընդամենը փոխել եմ պերսոնաժների անունները և ոչինչ չեմ հորինել: Սա իրական պատմություն է: Իմ հերոսների որոշ նախատիպերի հետ նույնիսկ հանդիպել եմ: Հետաքրքիր էր հենց նրանցից իմանալ կատարվածի մանրամասները: Աղջիկներից մեկը պատրաստ էր ամեն ինչի, միայն թե տեսներ սիրելի Պերիս Հիլտոն շնիկին: Նման բան հատուկ չես հորինի: Ես փորձել եմ հասկանալ, թե ինչու այդ երեխաների կյանքն այդպես դասավորվեց, և չեմ փորձել դատել նրանց: Սա կանխազգուշացնող պատմություն է»:

Գլխավոր հերոսուհուն «Բարձրաշխարհիկ հասարակությունում» խաղում է «Հարիի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը: Էկրանային ընկերուհիները 18 տարեկան են:

Աղջկա հագուստներ, ինչ-որ վարդագույն կոշիկներ հագնելու սիրահար տղայի հետ ընկերանալով`նրանք հանցախումբ են դառնում` «The Bling Ring» անվամբ: Պարզում են, թե երբ են հարուստները մեկնում և սոցիալական ցանցերի շնորհիվ թափանցում են նրանց հարուստ տները: Նշանավոր մարդկանց վիլլաները Բարբի տիկնիկի բնակարն են հիշեցնում: Հագուստների կույտեր, շարքով շարված վարդագույն կոշիկներ, կարմիր հեռախոսներ` փայլերով զարդարված և այլն: Մի խոսքով` գռեհկության ապոթեոզ:

Երիտասարդ գողերը պայուսակներ են տանում, զարդեր, ամեն տեսակ հիմարություններ, այն ամնեը, ինչ փայլում է: Թանկարժեք խմիչքներ են փորձում, ճաշակում բուրժուական կյանքը: Եվ ոչ այն պատճառով, որ մի պահ դուրս պրծնեն կարիքից: Նրանք կարիք չունեն, բարեկեցիկ և ապահովված ծնողների երեխաներ են: Նրանց համար սա թույլատրելիի սահմանն անցնելու, սուր զգացողություն ունենալու  հնարավորություն է: Եվ ամեն ինչ խաղ է թվում, լուրջ հետևանքների մասին ոչ ոք չի մտածում: Իսկական մանկամտություն: Իսկ հետո զիզիպիզի գողոնը ի ցույց է դրվում համացանցում:  Ճիշտ այդպես է եղել իրական կյանքում:  Մանր խարդախների զոհ են դարձել Օռլանդո Բլումը և Պերիս Հիլտոնը:  Ի դեպ, Հիլտոնը թույլ է տվել, որ նկարահանման խումբը մտնի իր տուն, և այժմ Կոպպոլան հիանում է այն հանգամանքով, որ նա բացեց իր առջև իր մասնավոր կյանքը և նույնիսկ սեփական պետքարանը: Մի ուրիշ ռեժիսոր հավանաբար այս հարուստ նյութի հիման վրա շատ ավելի վառ և համարձակ ֆիլմ կնկարեր:  Բայց այն, ինչ կա, հետաքորքիր է սոսկ իրական իրադարձությունների հենքով և ձանձրալի է, քանի որ ամեն ինչ պարզ է առաջին իսկ կադրերից:

Սվետլանա Խոխրյակովա

 Московский Комсомолец

 


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16