h_50829254.jpg.1000x297x1Կաննի կինոփառատոնի նշանակությամբ երկրորդ մրցութային ծրագրի` «Հատուկ հայացքի» գլխավոր մրցանակը ստացավ կամբոջացի ռեժիսոր Ռիտի Փանհը «Պատկերման սխալը» ֆիլմի համար: Այս մասին շաբաթ` մայիսի 25-ի երեկոյան, փառատոների «Դեբյուսի» պալատի բեմին հայտարարեցին ծրագրի ժյուրիի անդամները:

Իր մրցանակը ռեժիսորը նվիրեց իրանցի Ջաֆար Փանահիին, որը Կաննի, Վենետիկի և Բեռլինի փառատոների մրցանակակիր է:  2010 թ. նա ձերբակալվեց և դատապարտվեց հակակառավարական գործունեության համար: Հիմա Փանահին տնային կալանքի տակ է, և նրան 20 տարով արգելել են նոր ֆիլմ նկարել, սցենար գրել, շփվել լրագրողների հետ և երկրից մեկնել:

«Հատուկ հայացքի» ժյուրին` Թոմաս Վինտերբերգի գլխավորությամբ, հատուկ մրցանակ տվեց պաղեստինցի Հանի Աբու-Ասադի «Օմար» էքզիստենցիալիստական դրամային: Լավագույն բեմադրության համար մրցանակը ստացավ ֆրանսիացի Ալան Գիրոդին, որ մրցույթին ներկայացրել էր «Անծանոթը լճի մոտ» կինոնկարը: Այն պատմում է երկու տղամարդու սիրո մասին:

Դերասանների մրցանակները ժյուրին շնորհեց երիտասարդ դերասաններ Բրենդոն Լոպեսին, Ռոդոլֆո Դոմինգեսին և Կարեն Մարտինեսին, որոնք Դիեգո Կումադա-Դիեսի «Ոսկե վանդակ» ֆիլմում խաղում են այն պատանիների դերերը, որոնք մեկնում են Գվատեմալայից ԱՄՆ հասնելու հույսով:

«Հատուկ հայացքի» ժյուրին փառատոնի բացահայտում համարեց ամերիկացի ռեժիսոր Ռայան Կուգլերին, որը նկարահանել է «Ֆրուիթվել կայարանը» քրեական դրաման:

Այս տարի «Հատուկ հայացքի» ծրագրում ընդգրկված էր 18 կինոնկար, որոնց թվում են Կլեր Դենիի «Փառապանծ տականքները», Լավ Դիասի «Նորտե, պատմության վերջը», Հիներ Սալեմի «Իմ սիրելի Պեպերլենդը», Ջեյմս Ֆրանկոյի «Երբ ես մեռնում էի» և այլ ֆիլմեր:

ՌԻԱ նովոստի