937907620 (1)Իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադին` «Օսկարի» մրցանակակիրը «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմի համար, 66-րդ Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի շրջանակներում ներկայացրեց «Անցյալը»` ևս մի ֆիլմ, որի սյուժեն ծավալվում է ամուսնալուծության շուրջ: Գլխավոր հերոսուհու դերը խաղում է ֆրանսիական կինոյի աստղ Բերենիս Բեժոն, որ հայտնի է աշխարհին «Արտիստը» սև-սպիտակ ֆիլմից:
Այս ֆիլմն արդեն պատմում է իրանա-ֆրանսիական ամուսնության մասին, իսկ գործողությունները տեղի են ունենում Փարիզի արվարձանում, ուր չորս տարվա բացակայությունից հետո վերադառնում է Ահմադը (Ալի Մոսաֆա), որպեսզի ավարտի իր և կնոջ` Մարիի ամուսնալուծության գործը: Սակայն նրա ժամանման հետ ընտանիքի բոլոր անդամների և հատկապես Մարիի, նրա նոր սիրեցյալի` Սամիրի (Թահար Ռահիմ) և դստեր` Լյուսիի (Պոլին Բուրլե) առջև ծառանում է մի բարդ ընտրություն. մոռանա՞լ անցյալի գաղտնիքները, թե՞ ոչ:
«Անցյալն այն է, ինչ արդեն անցել է: Այն, ինչ արդեն երբեք չեք կարող փոխել, բայց դրա հիշողությունը մնում է ձեր մեջ, և հենց այդ հիշողությունն է ազդում ձեր զգացմունքների վրա: Անցյալն ազդում է ապագայի վրա, բայց ավելի պարզ չէ նրանից: Տեսեք, թե ինչքան պատմական գրքեր գոյություն ունեն, պատմական դեպքերի ինչքան վարկածներ»,- ասել է Ֆարհադին:

Այդ է պատճառը, որ գործողությունների վայրը նա ընտրել է Փարիզի արվարձանը` քաղաքամերձ կայարանի մոտ, քանի որ գնացքն ու ճանապարհը անցյալ վերադառնալու խորհրդանիշներ են:
«Կարևոր չէ, թե որտեղ է տեղի ունենում գործողությունը, Իրանո՞ւմ, Ֆրանսիայո՞ւմ թե՞ որևէ այլ երկրում, ընտանեկան հարաբերությունները, զույգի հարաբերությունները ամենուր նույնն են, և նրանց խնդիրները նույնն են»,- ընդգծել է ռեժիսորը:


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16