քլինԱմերիկացի դերասան Քլինթ Իստվուդին առաջարկել են նկարահանել «Տղաները Ջերսիից» մյուզիքլի կինոտարբերակը: The Hollywood Reporter-ի փոխանցմամբ, GK Films եւ Warner bros. կինոընկերություննների ներկայացուցիչներն այս տեղեկությունը պաշտոնապես չեն հաստատել: Հայտնի է, որ նախապես ֆիլմի պրոդյուսերները համաձայնություն են կնքել Columbia Pictures ընկերության եւ ռեժիսոր Ջոն Ֆավրոյի հետ: Սակայն 2012 թվականի աշնանը նրանք հրաժարվել են Columbia-ի հետ համագործակցությունից: Հիշեցնենք, որ «Տղաները Ջերսիից» ներկայացումը Բրոդվեյում ցուցադրվել է 2005 թվականին: Այն The Four Seasons ամերիկյան խմբի հաջողության պատմությունն է: Ներկայացումը «Գրեմի» եւ «Թոնի» մրցանակներ է ստացել: