ՎալերիՌուսական թատրոնի եւ կինոյի դերասան Վալերի Զոլոտուխինին կհուղարկավորեն ապրիլի 5-ին (վախճանվել է մարտի 30-ին), Բիստրի Իստոկ գյուղում (Ալթայի մարզ): РИА Новости-ի փոխանցմամբ, երկարատեւ ծանր հիվանդությունից 72 տարեկան հասկում վախճանված դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա ապրիլի 4-ին, Բառնաուլում, Ալթայի երիտասարդական թատրոնում: Վալերի Զոլոտուխինն այս թատրոնը ղեկավարում էր 2003 թվականից: Ապրիլի 5-ին կկայանա եկեղեցական հոգեհանգիստը:

Հիշեցնենք, որ  Զոլոտուխինը նկարահանվել է շուրջ 80 սովետական և ռուսական ֆիլմերում:   Դերասանի դեբյուտը  կինոյում տեղի ունեցավ 1965 թ.` Վլադիմիր Նազարովի  «Ծրարը»  ֆիլմով: Նա  մեծ ճանաչում ստացավ «Բումբարաշ» ֆիլմից հետո: 2003թ. նա ստանձնեց Բառնաուլում Ալթայի երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: 2011թ. ամռանը նա նշանակվեց Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար:Անվանի դերասանը  հեղինակ է մի քանի գրքերի, այդ թվում` հուշեր Վլադիմիր Վիսոցկու մասին: