f_lai_trophԱյսօր` ապրիլի 26-ին, նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Լեյը` «Սիրո պատմության» և ևս 52 ֆիլմերի երաժշտության հեղինակը,  որ նաև երգեր է գրել աշխարհի մեծագույն երգիչների համար (Էդիտ Պիաֆ,  Իվ Մոնտան, Ֆրենկ Սինատրա, Էլլա Ֆիցջերալդ), նշում է իր 81-ամյակը:

Ռեժիսոր Արթուր Հիլլերի սենտիմենտալ, դրամատիկ «Սիրո պատմություն» ժապավենը էկրան բարձրացավ 1970 թ.` դառնալով այդ տարիների վաձույթի 5-րդ համարը: Այնուհետև դրամարկղի գումարներով 32-րդ տեղը զբաղեցրեց ամերիկյան կինոյի պատմության մեջ:

1971 թ. «Սիրո պատմության» երաժշտության համար Ֆրանսիս Լեյը ստացավ «Օսկար» մրցանակ: Նույն տարին նրան մրցանակ շնորհեց նաև «Ոսկե գլոբուսը»:

Իսկ դրանից երեք տարի առաջ Լեյը երաժշտություն էր գրել «Տղամարդը և կինը» կինոնկարի համար, որը 60-ական թթ, պաշտամունքային ժապավեն դարձավ խորհրդային հանդիսատեսի համար: Այս ժապավենն էլ բազմաթիվ մրցանակներ էր ստացել. Երկու «Օսկար», BAFTA-ի մրցանակ, երկու «Ոսկե գլոբուս»,  հաղթանակ Կաննի փառատոնում:


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...