կւլտՌուսաստանի պետդումայի պատգամավորներն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել են գեղարվեստական ստեղծագործություններում, ֆիլմերում, հրապարակային միջոցառումներում եւ լրատվամիջոցներում ոչ պարկեշտ արտահայտությունների օգտագործման համար տուգանքներ ենթադրող օրինագիծը: Սույն օրինագծին  կողմ է քվեարկել 441 պատգամավոր, մինչդեռ բավարար էր անգամ 226 կողմ ձայնը: Օրինագիծն արգելում է հայհոյանքը գեղարվեստական ստեղծագործություններում եւ գրականության մեջ, լրատվամիջոցներում, թատերական ներկայացումներում, ինչպես նաեւ զվարճալի միջոցառումների համար: Համապատասխան փոփոխություններ են առաջարկվել նաեւ «ՌԴ պետական լեզվի մասին», «Լրատվամիջոցների մասին» եւ այլ օրենքներում:

Օրինագծի համաձայն, հայհոյելու դեպքում իրավաբանական անձանց սպառնում է տուգանք 40-50 հազար ռուբլու չափով: Պաշտոնատար անձինք նման դեպքում ստիպված կլինեն վճարել 4-5 հազար ռուբլի, շարքային քաղաքացիները՝ 2-2,5 հազար ռուբլի: