pekinՉինաստանի մայրաքաղաքում` Պեկինում ապրիլի 16-23-ը կայացած 3-րդ միջազգային կինոփառատոնի «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում հայկական «Եթե բոլորը…» ֆիլմն արժանացել է  երկու մրցանակի. ֆիլմի երաժշտության համար «Լավագույն կոմպոզիտոր»  մրցանակը շնորհվել է  Վահագն Հայրապետյանին, և  «Երկրորդական դերի լավագույն դերասան»  մրցանակը` դերասան Վահագն Սիմոնյանին: Արցախյան ազատամարտի մասին պատմող «Եթե բոլորը…» ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, սցենարի հեղինակները` Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանը, իսկ ֆիլմի պրոդյուսերը` Միքայել Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Պեկինի միջազգային կինոփառատոնը ամենախոշորն է ասիական տարածաշրջանում:  Այս տարի  «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում ընտրվել էր 15 ֆիլմ: Փառատոնի ժյուրին գլխավորում էր Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը: