newsimg31008«Grauman`s Chinese Theatre» պատմական կինոթատրոնը, որ գտնվում է Հոլիվուդի կենտրոնում, սպասում է վերակառուցման: Ինչպես հաղորդում է «LA Times» հրատարակությունը, այդտեղ բացվելու է IMAX դահլիճ, որ ամենախոշորներից է լինելու աշխարհում և մեծությամբ երրորդը ԱՄՆ-ում: Այն նախատեսված է 986 հանդիսատեսի համար, իսկ էկրանի լայնությունը գերազանցելու է 30 մետրը: Փաստորեն նոր IMAX-ը մեծությամբ շատ քիչ կզիջի Սան Ֆրանցիսկոյի և Նյու Յորքի խոշորագույն դահլիճներին:

Կինոթատրոնը կառուցվել է 1927 թ. նշանավոր իմպրեսարիո Սիդ Գրաումանի միջոցներով: Նրանում ավանդաբար անցկացվում են կարևոր պրեմիերաներ և տարբեր արարողություններ: «Grauman`s Chinese Theatre»-ը մի քանի անգամ «Օսկար» մրցանակաբաշխության արարողության վայրն է դարձել: 2013 թ. սկզբին չինական TCL կոնցեռնը 5 մլն դոլարով ձեռք է բերել ցուցանակը փոխելու իրավունքը: Այժմ պատմական կինոթատրոնը կոչվելու է «TCL Chinese Theatre»:

LA Times