pic_1366839969Ապրիլի 24-ին հայտնի դարձան «Փիղ» մրցանակի հաղթողները, որը շնորհվում է կինեմատոգրաֆի  տեսության և պատմության լավագույն աշխատանքների համար:

Կինոքննադատության մրցանակը նվաճել Լարիսա Մելյուկովան «Գեր/կինո, ժամանակակից ռուսական անիմացիան, իննսունականներ-զրոյականներ» գրքի համար: Այս անվանակագում դիպլոմներ ստացան Վասիլի Կորեցկին Colta.ru և Openspace.ru կայքերում զետեղված հրապարակումների համար և Միխայիլ Լեմխինը «Չի կարելի վերադառնալ ոչ մի տեղ» գրքի համար:

«Sine charta» («Առանց թղթի») անվանակագում, որը շնորհվում է ոչ գրավոր կինոգիտական աշխատանքների համար, «Փիղը» բաժին հասավ մի խմբի, որի կազմում են «Կինոպրոցես» ամսագրի գլխավոր խմբագիր Վյաչեսլավ Շմիրյովը, Անդրեյ Տարկովսկու քույրը` Մարինա Տարկովսկայան և նկարիչ Եկատերինա Բոչավարը: Մրցանակը տրվեց Անդրեյ Տարկովսկու ստեղծագործության հետահայացի համար` նվիրված նրա ծննդյան 80-ամյակի տոնակատարությանը, որը տեղի ունեցավ 2012 թ. ապրիլին:

«Կինոյի պատմություն» անվանակարգում մրցանակը տրվեց Եվգենի Մարգոլիտին «Ողջեր և մեռածներ: Ակնարկներ 1920-1960 թթ. խորհրդային կինոյի պատմության» գրքի համար: Դիպլոմներ հանձնվեցին Աննա Կովալյովային «Կինեմատոգրաֆը Պետերբուրգում: 1907-1917: Կինոարտադրությունը և ֆիլմագրությունը» գրքի համար և Յուրի Կրիվոշեևին ու Ռոման Սոկոլովին «Ալեքսանդր Նևսկի». Կինոգլուխգործոցի ստեղծումը: Պատմական ուսումնասիրություն» գրքի համար:

«Կինոյի տեսություն» անվանակարգում 2013 թվականին մրցանակներ չշնորհվեցին: Դիպլոմները բաժին հասան Դմիտրի Կոմմին «Վախի բանաձևերը: Սարսափի ֆիլմերի պատմության և տեսության հիմունքներ» գրքի համար և Նատալյա Կրիվուլյային «Անիմատոլոգիա. Համաշխարհային անիմատոգրաֆիայի էվոլյուցիան» գրքի համար:

Մրցանակաբաշխության շրջանակներում նաև հատուկ մրցանակ շնորհվեց Դմիտրի Սալինսկուն «Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմը: Նյութեր և փաստաթղթեր» գրքի համար: «Վարպետի մրացանակ» շնորհվեց կինոգետ Վլադիմիր Զաբրոլինին, իսկ Միրոն Չերնենկոյի անվան մրցանակը տրվեց ՌԴ Պետֆիլմֆոնդի կենսաֆիլմագրության և միջազգային կապերի բաժնի պետ Վալերի Բոսենկոյին:

«Փիղ» մրցանակը շնորհում է Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիան` սկսած 1996 թվականից: Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիան 1998 թվականից կազմակերպում է նաև «Սպիտակ փիղ» մրցանակաբաշխություն կինեմատոգրաֆի լավագույն աշխատանքների համար:

Ռիա Նովոստի