կինօ-11Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության առաջարկությամբ ՀՀ կառավարության հերթական  նիստի օրակարգ է մտել Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ «Համատեղ կինոարտադրության մասին» համաձայնագրի կնքմանը հավանություն տալու հարցը: Համաձայնագրով նշված է, որ 2 երկրների համատեղ արտադրած ֆիլմերը ստանում են ազգային ֆիլմի կարգավիճակ եւ օգտվում են երկու պետություններում բոլոր հնարավոր արտոնություններից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան համատեղ կինոարտադրության համաձայնագրեր է կնքել 52 երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ: