«Հայակ- 2013»-ի լավագույնները հայտնի կդառնան ապրիլի 28-ին
Նորություններ,Տեսանյութեր |24 Ապրիլ 2013,16:35 |
«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը Հայաստանում եւ Սփյուռքում ստեղծագործող կինոգործիչների ամենամյա բաց մրցույթ է:
Այն միտված է արժեւորելու եւ գնահատելու ազգային կինոն: Առաջին մրցանակաբաշխությունը ամփոփեց նախորդ` 20 տարիների հայկական կինոարտադրանքը:
Այդ աշխատանքը շատ բարդ էր ինչպես նախաձեռնողների, այնպես էլ ժյուրիի համար, քանի որ մրցույթի ներկայացված գործերը ստեղծվել էին մեր երկրի համար չափազանց ծանր տարիներին, եւ իրավամբ, այն պահանջում էր լուրջ եւ հատուկ մոտեցում: