hajak«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին` կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորորությամբ, ապրիլի 2-ին` փակ գաղտնի քվեարկությամբ,  ընտրեց  15 անվանակարգում ներկայացված  հավակնորդ  ֆիլմերը:   «Հայակ – 2013» ազգային կինոմրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը արտերկրից, իսկ 42-ը` Հայաստանից:  Հիշեցնենք նաեւ, որ այս տարի մրցանակաբաշխության անվանկարգերում փոփոխություններ են տեղի ունեցել. ավելացել են երեք նոր «Երկրորդական դերի լավագույն դերասան», «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» եւ «Արտասահմանյան ֆիլմ»  անվանակարգերը:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  ութ հայտից  երեքը` ռեժիսորներ  Նատալյա Բելաուսկենեի, Վիգեն Չալդրանյանի եւ Մարիա Սահակյանի «Եթե բոլորը»,  «Ձայն լռության»   եւ  «Այդ ես չեմ»  ֆիմերը դարձան հավակնորդներ: «Լավագույն ռեժիսոր»  անվանակարգում ներկայացված 10  հայտից քվեարկության արդյունքում  հավակնորդներ դարձան ` ռեժ. Հարություն Խաչատրայանի  «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ,  ռեժ. Վիգեն Չալդրանյանի  «Ձայն լռության»   եւ  ռեժ. Մարիա Սահակյանի  «Այդ ես չեմ»  ֆիլմերը:
«Լավագույն օպերատոր»  անվանակարգում ներկայացված 6  հայտից  քվերակության արդյունքում ընտրվեցին Վրեժ Պետրոսյանն ու Սուրեն Թադեւոսյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ » , իսկ Մկրտիչ Մալխասյանը` «Այդ ես չեմ»   եւ «Գարեգին Նժդեհ»  ֆիլմերից: «Լավագույն սցենարի հեղինակ»  անվանակարգի համար ներկայացված 9 ֆիլմից  ժյուրին ընտրեց Հարություն Խաչատրյան-Միքայել Ստամբոլցյան, Թերեզա Վարժապետյան –  Միքայել Պողոսյան, Մարիա Սահակյան- Աստղիկ Սիմոնյան` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ » , «Եթե բոլորը»  եւ «Այդ ես չեմ»   ֆիլմերի սցենարիստներին:
«Լավագույն նկարիչ»  անվանակարգում ներկայացված 6 հայտից  ժյուրին ընտրեց  «Թափառում»,  «Ձմեռվա խնձոր» եւ «Այդ ես չեմ»   ֆիլմերի նկարիչներ` Արմեն Ղազարյանին, Արմեն Ռոնովը- Իգոր Լիվշիցը-Տիգրան Բոջուկյանին եւ Վիկտորիա Լամշինաին:
«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ընտրվեց Արամ Սուքիասյանը, Վահագն Հայրապետյանը, Պոլինա Նազայկինսկայան եւ Գարի Քյոսայանը` «Թափառում», «Եթե բոլորը» , «Այդ ես չեմ»  եւ «Ձայն լռության»  ֆիլմերից: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Եկատերինա Շիտովան, Մարիամ Դավթյանը եւ Լուիզա Ներսիսյանը` «Եթե բոլորը» , «Ձայն լռության» եւ  «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմերից:  «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 4 հայտից ընտրվեց Ժենյա Մկրտումյանը,  Արմինե Անդան եւ  Ֆրիդա Յորքը` «Եթե բոլորը», «Այդ ես չեմ» եւ  «Գարեգին Նժդեհ» ֆիմերից: «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 8 հայտից քվերակության արդյունքում ընտրվեց Վիգեն Չալդրանյանը, Հովհաննես Ազոյանը,  Եվգենի Ցիգանովը եւ  Շանթ Հովհաննիսյանը` «Ձայն լռության», «Poker.am»,  «Այդ ես չեմ» եւ  «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված 5 հայտից ընտրվեց Կարեն Ջանգիրովը, Արտաշես Ալեքսանյանը եւ Խորեն Լեւոնյանը` «Եթե բոլորը», «Poker.am»  եւ   «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:  «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 11 ֆիլմից ընտրվեց Արման Չիլինգարյանի «Որս»,  Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19»,  Արմեն Ռոնովի  «Իմ փոքրիկ իշխանը» եւ Արտակ Փայտյանի «Գյուղական ռապսոդիա»  ֆիլմերը:

 «Լավագույն վավերագրական ֆիլմ»  անվանակարգում ներկայացված 11 հայտից ժյուրին ընտրեց  Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» , Հարություն Խաչատրյանի  «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» եւ  Արման Երիցյանի «Donkeymentary» ֆիլմերը:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»   անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվեց Գայանե Մարտիրոսյանի  «Վիշապագորգի գաղտնիքը» , Նաիրա Մուրադյանի«Բալետ»  եւ Հայկ Սահակյանցի «Quantum jump»  մուլտֆիլմերը: «Լավագույն դեբյուտ»  անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Մարինե Զաքարյանի  «Փասիանի որսորդը», Արեն Վաթյանի «Կավե մարդը»  եւ Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմերը: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»  անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ժյուրին ընտրեց  Բրադեն Քինգի «Այստեղ», Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը»  եւ Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմերը:
Հավակնորդ դարձած բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն “Նաիրի” կինոթատրոնում:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, “Օրանժ  Արմենիա” ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 28-ին` «Արամ Խաչատրյան»   համերգասրահում կայանլիք  հանդիսավոր երեկոյի ժամանակ: