cannes_juri_small66-րդ Կաննի փառատոնը հրապարակեց ժյուրիի լրիվ ցուցակը, որն ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի ղեկավարությամբ «Ոսկե արմավենու ճյուղ» է շնորհելու աշխարհի լավագույն ֆիլմերին: Այսպիսով, Կաննի փառատոնի ժյուրիի կազմում են հնդիկ դերասանուհի Բիձյա Բալանը, ճապոնացի ռեժիսոր Նաոմի Կավասեն, ավստրալացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը, բրիտանացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Լինն Ռամսեյը, ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Դանիել Օտոյը, թաիվանցի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Էնգ Լին, ռումինացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստիան Մունջիուն և ավստրիացի դերասան Քրիստոֆեր Վալցը:

Կաննի փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 15-26-ը: