516fd315-6c0e-8e5d-6c0e-8e52900bc8e4.photo.0Փարիզում մամլո ասուլիսի ժամանակ հրապարակվեցին «Ոսկե արմավենու ճյուղի» հավակնորդների անունները: Այն ֆիլմերի ցուցակը, որոնք մտել են մրցութային ծրագիր, զետեղված է Կաննի փառատոնի բլոգում: Փառատոնը կանցկացվի Լազուրե ափին մայիսի 15-26-ը:

Փառատոնը կբացվի Բազ Լուրմանի «Մեծն Գեդսբի» ֆիլմի ցուցադրությամբ: Հիմնական մրցույթի կազմում են հետևյալ ֆիլմերը. Վալերիա Բրունի-Տեդեսկու «Ամրոցն Իտալիայում», Կոեն եղբայրների «Լյուին Դեվիսի ներսում», Առնո Դեպլեշենի «Ջիմմի Պիկարը», Առնո դե Պալյերայի «Միխայել Կոլհաասը», Աման Էսկալանտեի «Հելին», Ասգար Ֆարհադիի «Անցյալը», Ջեյմս Գրեյի «Իմիգրանտը», Մահամաթ-Սալեհ Հարունի «Grisgris»-ը, Ցզյա Չժանկեի «Տյան Չժու Դինգը», Կորեդա  Հիրոկաձուի «Խնձորենուց խնձոր»-ը, Աբդելատիֆա Քեշիշի «Ադելի կյանքը», Տակասի Միիկեի «Ծղոտե վահանը», Ֆրանսուա Օզոնի «Երիտասարդ և գեղեցիկը», Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկան», Ռոման Պոլանսկու «Մորթիներով Վեներան», Սթիվեն Սոդերբերգի «Աշտանակների հետևում»-ը, Պաոլո Սոռենտինոյի «Մեծ գեղեցկությունը», Ալեքս վան Վանդերմանի «Բորգմանը» և Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի «Միայն աստված կների»-ն:

Սոֆյա Կոպպոլայի «Բարձրաշխարհիկ հասարակությունն» ընդգրկվել է փառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում, որում ընդգրկված են նաև Ռիտի Փանհի «Պակաս նկարը», Դիեգո Կվեմադա-Դիասի «Ոսկե վանդակը», Մոհամմադ Ռասուլոֆի «Անոնիմոմը», Ռեբեկա Զլոտովսկու «Գրանդ Ցենտրալը» և Քլոի Ռոբիշոյի «Սառան նախընտրում է զբոսանքը»:

Փառատոնի փակման ժամանակ կցուցադրեն ֆրանսիացի ռեժիսոր Ժերոմ Սալլի «Զուլուն»: Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը կգլխավորի հիմնական մրցույթի ժյուրին: Բացման և փակման արարողությունը վարելու է Օդրի Տոտուն:

Անցած տարի «Ոսկե արմավենու ճյուղը»  նվաճեց ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի «Սերը»:

 

Utro.ru