931193600Ավելի քան 30 մլն ռուբլի, որ հատկացված էր նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանման համար, գողացել են ՌԴ մշակույթի նախարարությունից: Այս մասին երեկ` ապրիլի 5-ին, հայտնել է ՌԴ մայրաքաղաքի  գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչը:

Ըստ քննիչների տեղեկության` «Տրիադա-ֆիլմ» ԲԲԸ-ի մասնակիցներից դեռևս չճշտված անձինք ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն են կազմել, որով որոշված է լուծարել ընկերությունը և նշանակել նոր գլխավոր տնօրեն: Այնուհետև այդ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են դաշնային հարկային ծառայություն` իրավաբանական անձանց միասնական պետռեեստրում փոփոխություն մտցնելու համար:

«Ըստ հետաքննության վարկածներից մեկի` անհայտ անձանց նշված գործողությունները կատարվել են մի ուրիշ հանցագործություն ծածկելու համար` ավելի քան 30 մլն ռուբլու հափշտակումը, որը ՌԴ մշակույթի նախարարությունը փոխանցել էր «Տրիադա-ֆիլմ» ընկերությանը նոր գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար»,- ասել է քննչական վարչության ներկայացուցիչը:

Իրավանաբական անձանց միասնական պետական ռեեստրի կեղծման փաստով գործ է հարուցվել: Ինչպես հաստատել են քննիչները, ընկերության երկու տերեը, որոնք տնօրինում են ընկերության  հիմնադիր կապիտալի 55%-ը և 10%-ը,  հերքում են իրենց մասնակցությունն իբրև թե տեղի ունեցած ժողովին:

РИА Новости