515952db-336b-5f51-336b-5f5e765abebf.photo.0«Hollywood Reporter»-ը տեղեկացնում է, որ Անջելինա Ջոլին հաղթեց գրագողության հայցով դատավարությունում, որով նրան մեղադրում էր խորվաթցի լրագրող Իոսիպ Կնեժևիչը` հայտնի Ջեյմս Բրեդդոկ կեղծանվամբ:

Բրեդդոկը պնդում է, որ Ջոլիի ռեժիսորական դեբյուտի` «Արյան և մեղրի երկրում» ֆիլմի սյուժեն գրեթե նույնությմաբ կրկնում է իր «Հոգու քայքայումը» պատմվածքում նկարագրված իրադարձությունները: Երկու ստեղծագործություններն էլ պատմում են Բոսնիա և Հերցեգովինայի 1992 թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարի կալանավոր կնոջ մասին: Եʹվ ֆիլմում, ևʹ պատմվածքում գերի ընկած կինը և մյուս պերսոնաժները ենթարկվում են խոշտանգումների և բռնաբարությունների:

Դատարանը որոշեց, որ երկու ստեղծագործություններն էլ հիմնված են իրական և լայնորեն հայտնի իրադարձությունների վրա, ուստի դրանց սյուժեները չեն կարող հեղինակային իրավունքի վեճի առարկա դառնալ: Դատարանի կարծիքով` հեղինակային իրավունքը պաշտպանում է գաղափարների մարմնավորումը, ոչ թե բուն գաղափարները:

«Արյան և մեղրի երկրում» ֆիլմը Անջելինա Ջոլիի առաջին ռեժիսորական աշխատանքն է: Այն էկրան է բարձրացել ԱՄՆ-ում 2011 թ. դեկտեմբերի 23-ին: