fay-kanin (1)Մարտի 27-ին Միացյալ Նահանգներում 95 տարեկան հասակում մահկանացուն կնքեց նշանավոր սցենարիստ և պրոդյուսեր Ֆեյ Քանինը:

Այդ  մասին տեղեկացվում է Ամերիկայի կինոակադեմիայի պաշտոնական կայքը: Քանինը ԱՄՆ կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայի նախագահ է ընտրվել 1979 թ. և իր պաշտոնից հեռացել է 1983 թ.:

Նա Ամերիկայի կինոակադեմիայի առաջին կին նախագահն էր (այդ պաշտոնում ընտրվել է նաև Բեթ Դևիսը, որը, սակայն, իր պաշտոնը թողել ընտրվելուց մեկ ամիս անց):

“Նա անմնացորդ նվիրված էր կինոարվեստի ժառանգության պահպանմանը: Նա օրինակ էր ծառայում շատ ռեժիսորների համար: Նրա կիրքը կինոյի նկատմամբ շարունակում է ամեն օր ոգեշնչել մեզ”,- ասվում է Ամերիկայի կինոակադեմիայի մահախոսականում:

Ֆեյ Քանինը ավելի քան 20 կինոաշխատանք է թողել, ինչպես նաև բազմաթիվ անվանակարգեր և հեղինակավոր կինոմրցանակներ: Մասնավորապես, իր ամուսնու` Մայքլ Քանինի հետ նա առաջադրվել “Օսկար-1959”-ի մրցանակի “Ուսուցչուհու սիրելին” ֆիլմի համար:

Նրա ծառայությունների ցուցակում կան նաև դերասանական ու հեռուստապրոդյուսերական աշխատանքներ: Երկար տարիներ նա գլխավորել է նաև Ամերիկայի սցենարիստների գիլդիան և իր աշխատանքների համար երկու անգամ արժանացել բարձրագույն թատերական մրցանակի` Emmy-ի:

Ֆեյի ամուսինը` Մայքլ Քանինը, 23 տարով փոքր էր նրանից: Այսուհանդերձ  այդ ականավոր կինը 20 տարի ավելի ապրեց իր իր կյանքի միակ ուղեկցից, որի հետ երկու երեխա մեծացրեց:

Ամերիկայի կինոակադեմիայի 22-րդ նախագահի մահվան պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում: