սփիլբերգԱմերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը մտադիր է դառնալու մի ֆիլմի պրոդյուսեր, որի մի մասը նկարահանելու են Պակիստանի և Հնդկաստանի սահմանում` Քաշմիրում: Ըստ «The Times of India»-ի, Սփիլբերգի այդ գաղափարը ծնվել է Մումբա (Հնդկաստան) վերջին այցելության ժամանակ: Նա խոստովանել է, որ ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, սակայն ո՛չ դերասանները, ո՛չ էլ ռեժիսորը դեռևս ընտրված չեն: Առայժմ հայտնի չէ նաև, թե ֆիլմի որ հատվածն են Քաշմիրում նկարելու:

Ի դեպ, 1977 թ. Սփիլբերգն արդեն Հնդկաստանում նյութեր հավաքել է իր «Երրորդ կարգի սերտ կապեր» ժապավենի համար: Ռեժիսորը նաև ցանկացել է Հնդկաստանում նկարել «Ինդիանա Ջոնսը և Ճակատագրի տաճարը» ֆիլմի մի քանի տեսարաններ, սակայն երկրի կառավարությունն արգելել է նկարահանումները:

 

 


2018 թվականի լավագույն ֆիլմերը

«Անիրական թել» (Phantom Thread), Պոլ Թոմաս Անդերսոն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017 Տարվա կերակրատեսակը Անդերսոնը շարունակում է ուսումնասիրել իշխանության և համատարած...

, |15 Սեպտեմբեր 2019,19:46