STEVEN-SPIELBERG_630_3 

Հայտնի ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը կգլխավորի Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրին, որը կանցնի մայիսի 15-26-ը: Այս մասին, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել են  փառատոնի կազմակերպիչները: «Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել մի փառատոնի ժյուրին, որն անընդհատ ապացուցում է, որ կինոն աշխարհի լեզուն է»,-ասել է ռեժիսորը: 66-ամյա Սփիլբերգը շուրջ 130 ֆիլմերի պրոդյուսեր է, մոտ 50 կինոկարների ռեժիսոր: 1994թ. նրա «Շինդլերի ցուցակը» արժանացավ «Օսկարի» որպես լավագույն ֆիլմ, իսկ Սփիլբերգը ճանաչվեց լավագույն ռեժիսոր: 1999թ. նա կրկին արժանացավ մրցանակի «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի համար: Նրա վերջին «Լինքոլոն» ֆրլմը նույնպես պայքարում էր այս տարի 2012թ. լավագույն կինոնկարը ճանաչվելու համար: