3617Ամերիկյան ռեժիսոր Դենի Բոյլը հայտարարել  է, որ հրաժարվելու է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմ նկարահանելու առաջարկից: Դենի Բոյլը մեծ ճանաչում է ձեռք բերել  «Միլիոնատերը հետնախորշից» և «28 օր անց» ֆիլմերով: Այս մասին, ըստ լուրերի, Բոյլը հայտարարել է Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ռեժիսորի խոսքով` ինքը հետաքրքրված չէ հսկայական բյուջեով ֆիլմերի նկարահանմամբ: Բոյլը խոստովանել է` իր վարպետությունն այն է, որ կարող է համեստ բյուջեով   այնպիսի ֆիլմ ստեղծել, որը դիտվի որպես 200 մլն դոլարանոց ժապավեն:


Շուշանիկ Միրզախանյան․«Պետք է պահպանենք այն ինչ ունենք, դարձնենք շարունակական ու զարգացնենք»

Բեռլինի կինոփառատոնին կից եվրոպական ֆիլմերի կինոշուկայում Հայաստանն առաջին անգամ է  ներկայանում  առանձին տաղավարով։ Մեր մասնակցությունն ամիսների աշխատանք է պահանջել ազգային...

|24 Փետրվար 2020,03:15