էշթոն Ամերիկյան Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կարիերայի թռիչքի մասին պատմող «Ջոբս» կենսագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան անորոշ ժամանակով հետաձգվել է: News.am-ը ըստ The Hollywood Reporter-ի հայտնում է, որ  Սթիվ Ջոբսի դերում հոլիվուդյան դերասան Էշթոն Քաթչերի մասնակցությամբ նկարահանված ֆիլմը պետք է թողարկվեր ապրիլի 19-ին: Պրեմիերայի հետաձգումը կապված է ժապավենի հեղինակների մարքեթինգային ծրագրերի հետ: Հունվարին այն ցուցադրվել է ամերիկյան «Սանդենս» կինոփառատոնի փակման ժամանակ՝ արժանանալով քննադատների ոչ միանշանակ արձագանքին: Apple-ի հիմնադիրներից Սթիվ Վոզնյակը հայտարարել է, թե Ջոբսի հետ իր փորհարաբերությունների շատ կողմեր ֆիլմում աղավաղված են: Ընդհանուր առմամբ, սակայն, քննադատները նկատել են, որ որպես ժամանցային ֆիլմ այն գոյության իրավունք ունի: