քեթրին«Օսկար» 82-րդ մրցանակաբաշխությունում «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ոսկե արձանիկի արժանացած «Խիզախը» ժապավենի պրոդյուսերը ամերիկահայ Քեթրին Սարաֆյանն է: Ֆիլմի ռեժիսորներն են Մարկ Էնդրյուսը և Բրենդա Չափման: Այս անվանակարգում «Օսկարի» համար մրցում էին ևս 4 ֆիլմ:

Հիշռցնենք, որ  «Խիզախը» այս տարի արժանացել է նաև «Ոսկե գլոբուսի»` «Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում:

Ք. Սարաֆյանը ծնվել է 1970 թ: Նրա և հայրը, և մայրը հայ են: Հայրը` Ռիչարդ Սարաֆյանը, եղել է Օակլանդի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու հոգևոր հովիվը: Սարաֆյանի հայկական արմատները և կրոնական դաստիարակությունը մեծ ազդեցություն է թողնել նրա վրա: