դամիանո

Հռոմում, 93 տարեկան հասակում վախճանվել է համաշխարհային ճանաչում ունեցող «Ծովահրեշը» հեռուստասերիալի ստեղծողը, իտալացի ռեժիսոր, սցենարիստ, գրող և դերասան Դամիանո Դամիանին:

Այս մասին հաղորդել է РИА Новости-ին, նշելով, որ Դամիանո Դամիանին գեղանկարչություն է սովորել Միալանի Բրերի գեղեցիկ արվեստների ակադեմիայում: 1946 թ. սկսել է աշխատել կինոյում, սկզբում որպես նկարիչ, հետո արդեն ռեժիսորի օգնական: 1960 թվականից սկսել է ստեղծել ֆիլմեր: Նա հեղինակ է բազմաթիվ ֆիլմերի, այդ թվում` ֆիլմեր նվիրված կազմակերպված հանցագործության դեմ պայքարին: Սակայն անվանի կինոռեժիսորին համաշխարհային ճանաչում է բերել «Ծովահրեշ» բազմասերիանանոց քաղաքական դետեկտիվը, որտեղ ներկայացված է խիզախ կոմիսար Կորադո Կատանիի պայքարը մաֆիայի եւ կոռուպցիայի դեմ: Կոմիսարի դերում հանդես է եկել Միքելե Պլաչիդոն: Ֆիլմն առաջին անգամ իտալական հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1984 թվականին: 1980-ական թվականներին կինոնակարը մեծ հաջողություն էր վայելում նաև Խորհրդային Միությունում: Իր վերջին ֆիլմը Դ.Դամիանին նկարել է 2002 թ.: