141680Մեծ Բրիտանիայում մահացել է հայտնի ռեժիսոր- մուլտիպլիկատոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ռոլանդ  (Բոբ) Գոդֆրին։ Նա կյանքից հեռացել է 92 տարեկան հասակում։

«Միր»-ը հայտնում է, որ 1971թ. նկարահանել էր «Կամա սուտրան կրկին թամբին է» մեծահասակների համար նախատեսված երգիծական մուլտֆլմը, որում ծաղրել էր բրիտանական կոպտությունը եւ բարոյականության հանդեպ վերաբերմունքը։ Գոդֆրին «Օսկար» մրցանակի էր արժանացել անիմացիոն կարճամետրաժ «Մեծը» ֆիլմի համար, որը նվիրված էր անգլիական արդյունաբերական հեղափոխության առաջամարտիկներից մեկին՝ Իզամբարդ Քինգդոմ Բրյունելին։


Շուշանիկ Միրզախանյան․«Պետք է պահպանենք այն ինչ ունենք, դարձնենք շարունակական ու զարգացնենք»

Բեռլինի կինոփառատոնին կից եվրոպական ֆիլմերի կինոշուկայում Հայաստանն առաջին անգամ է  ներկայանում  առանձին տաղավարով։ Մեր մասնակցությունն ամիսների աշխատանք է պահանջել ազգային...

|24 Փետրվար 2020,03:15