hobbitՌեժիսոր Պիթեր Ջեկսոնի «Հոբբիտ`անսպասելի ճանապարհորդություն» (The Hobbit: An Unexpected Journey) ֆիլմը համաշխարհային վարձույթում իր ստեղծողներին միլիարդավոր դոլարների հասույթ է բերել: culture.ru-ի փոխանցմամբ, տոմսերի վաճառքից գոյացած հասույթը Չինաստանում մեծ էկրան դուրս գալու առաջին օրերին հասել է 37, 3 միլիոն դոլարի:  «Հոբբիտ»-ին` կինվարձույթում ամենից շատ գումար հավաքող ֆիլմեր շարքում հայտնվելու համար անհրաժեշտ եղավ երեք ամիս: Մինչեւ այժմ նման արդյունքի կարողացել է հասնել ընդամենը 15 ֆիլմ համաշխարհային կինոմատոգրաֆիայի ողջ պատմության ընթացքում:

Ջոն Թոլքիենի`առաջին անգամ 1937 թվականին հրատարակված «Հոբբիտ, կամ այնտեղ եւ հետադարձ» նովել-հեքիաթի էկրանավորումը պատմում է իրադարձությունների մասին, որոնք նախորդում են  «Օղակների տիրակալ»-ը ֆիլմում պատմվող դեպքերին:


Շուշանիկ Միրզախանյան․«Պետք է պահպանենք այն ինչ ունենք, դարձնենք շարունակական ու զարգացնենք»

Բեռլինի կինոփառատոնին կից եվրոպական ֆիլմերի կինոշուկայում Հայաստանն առաջին անգամ է  ներկայանում  առանձին տաղավարով։ Մեր մասնակցությունն ամիսների աշխատանք է պահանջել ազգային...

|24 Փետրվար 2020,03:15