արգոԻրանի իշխանությունները մտադիր են  դատի տալ Հոլիվուդին՝ օսկարակիր «Օպերացիա Արգո» ֆիլմի համար: Թեհրանը կարծում է, որ ֆիլմում միտումնավոր ստեղծվել է երկրի «անիրական կերպարը»: Ֆրանսիացի փաստաբան Իզաբել Կուտան Պեյրը, որը ժամանակին պաշտպանել էր Կառլոս Շակալ անունով հայտնի վենեսուելացի հեղափոխական Իլյիչ Ռամիրես Սանչեսին, արդեն ժամանել է Իրան՝ հայցի քննարկման համար: Թեհրանում փետրվարին ֆիլմի փակ ցուցադրությունից հետո Իրանն արդեն քննադատել էր «Օպերացիա Արգո»-ն՝ այն անվանելով Իրանի դեմ ամերիկյան քարոզչություն: Gazeta.ru-ի փոխանցմամբ, հենց այդ ժամանակ էլ հայտարարվել էր ֆիլմի «իրանական պատասխանը» նկարահանելու մտադրության մասին: Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքի ֆիլմում պատմվում է 1979թ. Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատանն իրանցի ակտիվիստների կողմից առեւանգված վեց ամերիկացի գերիների փախուստի մասին: Կինոնկարն ստացել է «Օսկար», BAFTA եւ «Ոսկե գլոբուս» մրցանակներ:


Շուշանիկ Միրզախանյան․«Պետք է պահպանենք այն ինչ ունենք, դարձնենք շարունակական ու զարգացնենք»

Բեռլինի կինոփառատոնին կից եվրոպական ֆիլմերի կինոշուկայում Հայաստանն առաջին անգամ է  ներկայանում  առանձին տաղավարով։ Մեր մասնակցությունն ամիսների աշխատանք է պահանջել ազգային...

|24 Փետրվար 2020,03:15