images (1)Իտալացի ռեժիսոր Ռենցո Մարթինելիի «Սեպտեմբերի 11, 1683» պատմական ֆիլմը էկրան է բարձրանում: Ըստ թուրքական լրատվամիջոցների` իտալացի ռեժիսոր Ռենցո Մարթինելիի ֆիլմը ներկայացնում է օսմանյան զորքերի պարտությունը Վիեննայի պատերի տակ, որով վերջ դրվեց Եվրոպայում օսմանյան զորքերի առաջխաղացմանը։ Ֆիլմը պատմում է մի հոգևորականի մասին, որը համոզում է զինվորներին մինչև վերջ մարտնչել օսմանյան զորքերի դեմ։ Իտալա-լեհական համատեղ ֆիլմի նկարահանումների պատերազմական տեսարաններն արվել  են Ռումինիայում։

imagesՖիլմի ռեժիսորը նշել է, որ ֆիլմը հակամուսուլմանական չէ և կապ չունի ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցածի հետ։