նոնստոպՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Եղեգնաձորի ուսանողությանն են նվիրում «Երիտասարդները երիտասարդների համար «Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին  Եղեգնաձորի մշակույթի տանը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ: Այս համատեղ ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն:

Ծրագրում` Մոնտի Նորման, Գրեգ Քեմփ, Հովարդ Շոր, Ջորջ Գերշվին, Ջոն Ուիլյամս, Հանս Զիմմեր, Ջեյմս Հորներ, Էնիո Մորիկոնե, Լեոնարդ Բերնշթայն, Նինո Ռոտա, Հենրի Մանցինի, Լալո Շիֆրին, Կառլոս Գարդել: «Երիտասարդները երիտասարդների համար «Hollywood Non-Stop» ծրագիրը շարունակական է. առաջիկայում այն կներկայացվի նաև այլ մարզերի երաժշտասեր հասարակությանը:

Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրիʹր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:


2018 թվականի լավագույն ֆիլմերը

«Անիրական թել» (Phantom Thread), Պոլ Թոմաս Անդերսոն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017 Տարվա կերակրատեսակը Անդերսոնը շարունակում է ուսումնասիրել իշխանության և համատարած...

, |15 Սեպտեմբեր 2019,19:46