ես ել «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում մարտի 11-ին տեղի կունենա “«e Too» ` «Ես Էլ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի ցուցադրությունը: Այն նկարահանվել է 2012 թվականի մարտին: Ֆիլմի պատումը զարգանում է հոգեբուժարանում, առանցքում ուժեղ եւ միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը եւ Նազենի Հովհաննիսյանը: «Ես էլ»-ը Լիլիթ Մովսիսյանի և «TAO  production»-ի առաջին համատեղ ֆիլմն է: 2012-ին Նյու  Յորքում կայացած Սիրակուզի միջազգային կինոփառատոնում ֆիլմը ստացել է մի քանի մրցանակ: «Me Too»` «Ես Էլ» ֆիլմի ռեժիսորը Լիլիթ Մովսիսյանն է, պրոդյուսերը` Տաթևիկ Մանուկյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է: