35988

Ցենտրալ Պարտներշիպ» ընկերության ստորաբաժանումներից մեկի գլխավոր տնօրեն Արմեն Դավիտյանը նշանակվել է ողջ կինոընկերության նախագահ: Այդ մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից: Դավիտյանը կպահպանի նաեւ նախկին պաշտոնը:Անցած տարվա դեկտեմբերին «Ցենտրալ Պարտներշիպի» նախագահի պաշտոնը լքել էր Մարկ Լոլոն, ով որոշել էր զբաղվել սեփական նախագծերով: Դավիտյանը նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար:«Արմենն աշխատում է ընկերությունում 17 տարի, նրա հիմնավորման օրվանից: Նա խորապես գիտի ինդուստրիան եւ ընկերության բիզնեսը, իրեն դրսեւորել է որպես ուժեղ կառավարիչ»,- ասել է «ՊրոֆՄեդիա» հոլդինգի նախագահ Օլգա Պասկինան:

«Ցենտրալ Պարտներշիպ» ընկերությունը հիմնվել է 1996թ.: Այն տիրապետում է Ռուսաստանում իրավունքների խոշորագույն  գրադարանը, որ ներառում է 14000 լիամետրաժ ֆիլմ եւ 4 հազար ժամ սերիալային արտադրանք: Ընկերության վերահսկիչ փաթեթը պատկանում է «ՊրոֆմՄեդիա»-ին: