63«The Huffington Post» հրատարակությունը հոլովակ է ստեղծել` բաղկացած Վուլի Ալենի մասնակցությամբ այն կինոդրվագներից, որոնցում  դերասանի խոսքը դժվարանում է, դառնում անհասկանալի, կակազելու նման: Ստացված հոլովակի ընդհանուր տևողությունը 44 րոպե է: Դրվագները դասավորված են ժամանակագրական կարգով: Հոլովակը սկսվում է 1965 թ. նկարահանված «Ինչ կա-չկա, փիսիկ» (What’s New Pussycat) կատակերգության դրվագներով և ավարտվում 2012 թ. նկարահանված «Հռոմեական արկածներ» (To Rome with Love) ֆիլմի դրվագներով:

«Հռոմեական արկածները» ներկայումս Վուդի Ալենի վերջին ավարտուն ֆիլմն է: Նրա հաջորդ կինոնկարը` «Կապույտ ժասմինը» վարձույթ կմտնի 2013-ի հուլիսին: Ալենն այս ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է: Նրանում նկարահանվել են Պիտեր Սարսգաարդը, Քեյթ Բլանշեթը, Ալեք Բոլդուինը և Սալլի Հոքինսը:

2013-ին նախատեսված է նաև «Հանգչող Ժիգոլո» (Fading Gigolo) կատակերգության պրեմիերան, որում Ալենը խաղացել է առանցքային դերերից մեկը: Այս կինոնկարի բեմադրմամբ զբաղբում է Ջոն Տուրտուրրոն: Փաստորեն, ամերիկացի ռեժիսոր, դերասան և երաժիշտ Վուդի Ալենը, որ սովորաբար խաղում է սեփական ֆիլմերում, ուրիշ ռեժիսորի ֆիլմում նկարվելու պայմանագրի 12 տարվա ընթացքում առաջին անգամ  գլխավոր դեր է կատարելու Ջոն Տուրտուրրոյի կատակերգությունում: