141306Փետրվարի 21-ին  Սանկտ Պետերբուրգում, 75 տարեկան հասակում մահկանացուն կնքեց ռուս հայտնի կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ  Ալեքսեյ Գերման ավագը:  Մահվան պատճառը երիկամային անբավարարությունն էր:

Ալեքսեյ Գերման ավագի առաջին աշխատանքը  “Օպերացիա “Շնորհավոր Նոր տարի”  ֆիլմն էր, որ նկարահանվել է 1971 թ., բայց գրաքննությունը չանցնելով ` մնացել է դարակում 15 տարի և թողարկվել միայն 1986 թ. “Ստուգում ճանապարհին” անվամբ: Իսկ հանդիսատեսին հասած առաջին ֆիլմը  1976 թ. նկարահանված “Քսան օր առանց պատերազմի” կինոնկարն է:  Նրան մեծ ճանաչում բերեց  “Իմ ընկեր Իվան Լապշինը” (1984), որը բազմաթիվ մրցանակների արժանացավ:

Նրա վերջին գործը Ստրուգացկի եղբայրների համանուն վեպի հիման վրա նկարահանված  “Դժվար է լինել աստված” ֆիլմն է, որի աշխատանքները նա սկսել է դեռևս 1990-ական թվականներին, և որի պրեմիերային նա արդեն ներկա չի լինի: Այն էկրան կբարձրանա  նրա հուղարկավորությունից հետո: Նրա որդին` Գերման կրտսերը, այս կինոնկարը համարում է իր հոր կյանքի գլխավոր աշխատանքը: “Դժվար է լինել աստված” կինոնկարը փաստորեն ավարտված է,- ասել է նա:- Մնացել է միայն վերաձայնագրությունը: Այն կավարտվի մոտ ապագայում: Այս ֆիլմը հայրս նկարել է արդեն ծանր հիվանդ ժամանակ` հանուն դրա զոհելով իր կյանքը: Ֆիլմը նկարվել է տևականորեն ու տառապանքով”:

 

 


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24