faust“Էլեմ” կինոմիության մրցանակակիրներ դարձան ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը  “Ֆաուստի” և 2010 թ. ստեղծված կինոմիությունը հասարակական կազմակերպություն է, որը միավորում է պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստների: Այն ձևավորվել է որպես այլընտրանք ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությանը: “Էլեմ” մրցանակը, որ այդ անունը ստացել է ի պատիվ ռեժիսոր Էլեմ Կլիմովի, հիմնադրվել է 2011 թ.: Առաջին մրցանակը ստացել է Ալեքսեյ Պոպոգրեբսկու “Ինչպես անցկացրի այս ամառը” կինոնկարը: Մրցանակի հաղթողին  ընտրում են Կինոմության անդամները քվեարկության միջոցով: Մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին “ՌԻԱ նովոստի” գործակալությունում: Քվերակվել են 2011 թ. վաձույթ ընդունված ֆիլմերը: Հավակնորդների թվում եղել են Վլադիմիր Միրզոևի “Բորիս Գոդունովը”, Ալեքսանդր Մինդաձեի “Շաբաթ օրը”, Անդրեյ Սմիրնովի “Կար-չկար մի կնիկ”, Անգելինա Նիկոնովայի “Դիմանկար  մթնշաղում” և այլ ֆիլմեր:

ՌԻԱ նովոստի


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24