պառատօնԱնկախ կինոյի ՙՍանդենս՚ փառատոնը բացվեց հունվարի 17-ին ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Պարկ Սիթի քաղաքում: Այս փառատոնը ամենահեղինակավոր կինոհավաքներից է Միացյալ Նահանգներում, իսկ վերջին տարիներին` նաև ամբողջ աշխարհում: Փառատոնի կազմակերպիչն է ՙՍանդենս՚ ինստիտուտը, որի հիմնադիրը դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդն է: 1981 թ. նա մի խումբ համակիրների ու համախոհների հետ որոշեց նպաստել ամերիկյան անկախ կինոյի զարգացմանը և սկզբնավորեց այս փառատոնը` անվանելով այն ի պատիվ իր հերոսի, որին մարմնավորել է պաշտամունքային ՙԲուչ Քեսիդին և Սանդենս Քիդը՚ վեստերնում:
Աշխարհի լիամետրաժ ֆիլմերի սեկցիայում հաղթանակ տարավ կորեական ՙՉիսեուլ՚ ֆիլմը, որը պատմում է, թե ինչպես 1948 թ. Չեջուդո կղզում տեղի ունեցած ապստամբության ժամանակ 120 մարդ 60 օր թաքնվել է քարանձավում:
ՙՍանդենսի՚ ժյուրին լավագույն ամերիկյան դրամատիկական ֆիլմ ճանաչեց ՙՖրութվեյլը՚: Այն պատմություն է սևամորթ Օսկար Գրանտի մասին, որին ոստիկանը գնդակահարեց 2009 թ. հունվարի 1-ին Օքլենդում` ՙFrutvale՚ (ՙՊտղատու այգի՚) կղզյակում:
ՙՎավերագրական համաշխարհային կինո՚ ծրագրում գլխավոր մրցանակին արժանացավ կամբոջական ՙԳետը փոխում է հունը՚ ֆիլմը, որը Պնոմպեն տեղափոխվող գյուղացիների մասին է:
Լավագույն ամերիկյան վավերագրական ֆիլմի համար մրցանակը ստացավ ՙՀարազատ եղբայր՚ ֆիլմը մի ամերիկացու մասին, որը մեկնում է Հնդկաստան` աշխատելու ՄԻԱՎ-ով վարակված երեխաների որբանոցում:
Բրիտանական ՙPussy Riot՚-ը ստացավ ժյուրիի մրցանակը ՙՀամաշխարհային վավերագրական կինո՚ կատեգորիայում, որի ռեժիսորներն են Մաքսիմ Պոզդորովկինը և Մայք Լեռները: