140098Փետրվարի 13-ին Երևանում մեկնարկեց «Հակամարտությունը և հաշտեցումը Կենտրոնական-Արևելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնը: Փառատոնը բացվեց «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի ցուցադրությամբ «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում:

Փառատոնի շրջանակներում փետրվարի 13-ից մինչև ապրիլի 10-ը Եվրոպայի և ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների 9 մրցանակակիր ֆիլմեր, որոնք անդրադառնում են հակամարտության, հաշտեցման, մարդկային խիզախության, կարեկցանքի թեմաներին, կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

Կինոփառատոնի նպատակն է կինոարվեստի միջոցով հայաստանյան հասարակությանը և մասնավորապես երիտասարդներին ներկայացնել Կենտրոնական-Արևելյան Եվրոպայում հակամարտություններից և հաշտեցումից քաղված դասերը:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսը բացման ժամանակ ասաց. «Արվեստը հզոր գործիք է: Այս ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում, և դրանք ներկայացնում են մարդկային սրտառուչ պատմություններ: Եկեք ոգեշնչվենք այն մարդկանց օրինակով, որոնք ունեցան այլ մարդկանց մասին հոգ տանելու քաջություն՝ սովորական մարդիկ, որոնք արտասովոր քայլեր արեցին՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը: Նրանց օրինակը կարող է օգնել մեզ այսօր կառուցելու ավելի լավ աշխարհ»:

Կինոփառատոնը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Բուլղարիայի, Չեխիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի դեսպանությունների համատեղ ջանքերով և «Մոսկվա» կինոթատրոնի հովանավորությամբ:

Ֆիլմերի ցուցադրման ժամանակացույց.
Փետրվարի 13 – «Գալիցիայի երեք պատմությունները» (ԱՄՆ)
Փետրվարի 20 – «Լիդիչե» (Չեխիայի Հանրապետություն)
Փետրվարի 27 – «Ռոզա» (Լեհաստան)
Մարտի 6 – «Աշխարհի վերջից հետո» (Բուլղարիա)
Մարտի 13 – «Գրաբերի ճամփորդությունը» (Ռումինիա)
Մարտի 20 – «Կրակի միջով անցած մարդը» (Ուկրաինա)
Մարտի 27 – «Անձրևից առաջ» (Մակեդոնիա)
Ապրիլի 3 – «Շնորհավոր Սուրբ ծնունդ» (Գերմանիա)
Ապրիլի 10 – «Փրկիչները» (ԱՄՆ)

Մուտքն անվճար է: Ֆիլմերը ցուցադրվում են բնագրի լեզվով են և անգլերեն լուսագրերով:

 

 


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24