922282443Ամենահայտնի էկրանային համբույրների “Համբուրիր ինձ, հիմար” ցուցահանդեսը` նվիրված Սուրբ Վալենտինի օրվան, բացվեց փետրվարի 11-ին Միլանի կինեմատոգրաֆի թանգարանում: Այս մասին տեղեկացնում է “Milano Today” համացանցային հրատարակությունը:

Ցուցադրությունում, որը բաց կլինի մինչև 2013 թ. փետրվարի 13-ը, ներկայացված են 30 առավել հայտնի համբույրները` հավերժացված տարբեր հեղինակների, ձևաչափերի ու ժամանակաշրջանների կինոժապավեններում` սկսած XX դարի 30-ական թվականներից: Կազմակերպիչները կարծում են, որ այդ կերպ կծանոթացնեն ցուցահանդեսի այցելուներին կինոյի պատմությանը: Համարվում է, որ կինոխցիկի արձանագրած առաջին համբույրը նկարել է կինետոսկոպի գյուտարար Թոմաս Էդիսոնը 1896 թվականին:

Պլակատներում, լուսանկարներում, ազդագրերում և կինոինդուստրիայի այլ իրերում կարելի է տեսնել Ռետ Բատլերի և Սկարլետ Օ’Հարայի կրքոտ համբույրը “Քամուց քշվածները” (1939) ֆիլմում, Ինգրիդ Բերգմանի և Քերի Գրանտի համբույրը Ալֆրեդ Հիչկոկի “Վատ համբավում” (1946),  այն հուզիչ համբույրը, որ Ձյունանուշիկը նվիրում է թզուկներից մեկին Ուոլտ Դիսնեյի համանուն մուլտֆիլմում (1937) և սպագետտի միջոցով երկու շների  ծիծաղելի համբույրը “Լեդի թափառաշրջիկ” մուլտֆիլմում (1955):

Ռիա Նովոստի

 


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...