922207963 (1)Փետրվարի10-ին Լոնդոնում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի կինոակադեմիայի (BAFTA) մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը: Գլխավոր պարգևները լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար ստացավ Բեն Աֆլեկի “Օպերացիա Արգո” կինոնկարը: Ֆիլմը ստացավ նաև լավագույն մոնտաժի համար մրցանակը:

Սթիվեն Սփիլբերգի “Լինկոլնը”, որ առաջադրված էր տասն անվանակարգերում և առաջինն էր դրանց քանակով, ստացավ ընդամենը մի մրցանակ` տղամարդու լավագույն դերի համար, որ կատարել է Դենիել Դեյ-Լյուիսը:

Կնոջ լավագույն դերի մրցանակը ստացավ ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Ռիվան, որ գլխավոր դերն է խաղացել է Միխայել Հանեկեի “Սերը” ֆիլմում: Այդ ժապավենը ճանաչվեց նաև լավագույն արտասահմանյան ֆիլմ:

Քվենտին Տարանտինոյի “Ազատագրված Ջանգոն” մրցանակներ ստացավ լավագույն ինքնատիպ սցենարի և տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար (Քրիստոֆ Վալց):

Լավագույն ադապտացված սցենարի մրցանակը բաժին հասավ “Իմ ընկերը խենթ է” կինոնկարին: Թոմ Հուպերի “Թշվառները”, որ առաջադրված էր ինն անվանակարգերում, ստացավ  կնոջ երկրորդ պլանի դերի (Էնն Հեթուեյ) և նկարչի լավագույն աշխատանքի, լավագույն հնչունավորման և լավագույն գրիմի  մրցանակները:

Էնգ Լիի “Պիի կյանքը”, որ նույնպես առաջադրված էր ինն անվանակարգերում, ստացավ լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն տեսողական էֆեկտների մրցանակները:

Լավագույն զգեստների համար մրցանակ ստացավ Ջո Ռայթի “Աննա Կարենինան”:

Լավագույն բրիտանական ֆիլմ ճանաչվեց “Սքայֆոլի կոորդինատները”, որը ստացավ նաև լավագույն սաունդրեկի մրցանակը:

Լավագույն անիմացիոն ֆիլմ համարվեց “Սրտով խիզախը”, լավագույն վավերագրական ֆիլմ` “Շուգարմենի որոնումները”: Լավագույն բրիտանական ծագող աստղ ճանաչվեց Ջունո Թեմփլը:

BAFTA-ն կարևոր կինոմրցանակներից վերջինն է, որ շնորհվում է “Օսկարի” նախաշեմին: Այս տարի բրիտանական կինոակադեմիկոսներն իրենց մրցանակները բաժանեցին ուրիշ նշանավոր կինոմրցանակներին համահունչ: Միակ անակնկալը լավագույն անիմացիոն ֆիլմի մրցանակն էր, որ շնորհվեց “Սրտով խիզախին”, թեպետ հիմնական պայքարը “Օսկարի” համար մղվելու է “Ֆրանկենվինիի” և “Ռալֆոմի” միջև:

kinokadr.ru


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24