newsimg29533Միացյալ Նահանգներում “Օսկարի” մրցանակների շնորհման նախօրեին տեղի ունեցավ “Ոսկե ազնվամորու” մրցանակների շնորհման արարողությունը, որով նշանավորվում են անցած տարվա ամենակասկածելի ձեռքբերումները կինեմատոգրաֆում: Մրցանակների թվով առաջատար դարձավ “Մթնշաղ. Սագա, Լուսաբաց. Մաս 2” ֆիլմը, որը հաղթանակ տարավ 7 անվանակարգերում, ներառյալ` “Վատագույն ֆիլմը”, “Վատագույն կնոջ դերը” (Քրիստեն Ստյուարտ), “Վատագույն տղամարդու երկրորդ պլանի դերը” (Լոտներ Թեյլոր), “Վատագույն էկրանային զույգը” (Լոտներ Թեյլոր և Ֆոյ Մակքենզի), “Վատագույն դերասանական կազմը”, “Վատագույն ռիմեյքը” և “Վատագույն ռեժիսորը” (Բիլլ Կոնդոն):

“Վատագույն տղամարդու դերի” անվանակարգի “Ոսկե ազնվամորին” բաժին հասավ Ադամ Սենդլերին, որ խաղում է “Պապա-դոսվիդոս” կինոնկարում: Այդ ֆիլմը հաղթանակ տարավ նաև “Վատագույն սցենար” անվանակարգում:

“Վատագույն կնոջ երկրորդ պլանի դերի” մրցանակը ստացավ Ռիաննան (“Ծովամարտ”):


Վենետիկի կինոփառատոնը կկայանա նախատեսված ժամկետներում

Վենետիկի կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը՝  նախատեսված ժամկետներում, քանի որ երկրում   կորոնավիրուսի տարածումը հասել է նվազագույնի։ Ինչպես հայտնում է Deadline-ը,...

|25 Մայիս 2020,13:59