923419449Փետրվարի 17-ին Կուբացի ռեժիսոր Ալեխանդրո Բորգեսի ”Խուանը` մահացածներից” կինոնկարը ստացավ “Գոյա-2013” մրցանակը որպես լավագույն լատինաամերիկյան ֆիլմ:

Այս անվանակարգում  բարձրագույն մրցանակի համար ներկայացված էին Բենջամին Ավիլի (Արգենտինա) “Ընդհատակյա մանկություն”, Խուան Կարլոս Մանեգլիի և Տանա Շեմբորի (Պարագվայ) “7 արկղ”, Միչել Ֆրանկոյի (Մեքսիկա)  “Լուսիայից հետո” կինոնկարները: Ալեխանդրո Բրուգեսի կարծիքով` մրցանակը  “դռներ բացեց անկախ կուբայական կինոյի համար, որոնք ոչ ոք չի կարողանա փակել”:

“Խուանը մահացածներից” ֆիլմը, որի տևողությունը 100 րոպե է, ստեղծվել է “Հինգերորդ ավենյու” ստուդիայում Կուբայի կինեմատոգրաֆիական արվեստի և արդյունաբերության ինստիտուտի (ICAIC) և իսպանական հեռուստակայանի մասնակցությամբ: Այն պատմում է Հավաննա զոմբիի ներխուժման մասին: Քննադատները ֆիլմի ժանրը  սահմանում են որպես “սարսափների կատակերգություն` մետաֆորիկ ենթատեքստով”: Ավելի վաղ ֆիլմը Օստինի ֆանտաստիկ կինոյի փառատոնում (ԱՄՆ) ստացել է հանդիսատեսի համակրանքի երկրորդ մրցանակը, ինչպես նաև շահել է ֆանտաստիկ կինոյի սիրահարների պարգևը Լիդսի միջազգային կինոփառատոնում (Մեծ Բրիտանիա):

Ֆրանսիսկո դե Գոյայի անվան մրցանակը հիմնադրվել է 1986 թ.: Այն ամեն տարի շնորհում է Իսպանիայի արվեստների և կինեմատոգրաֆիական գիտությունների ակադեմիան: Հաղորթողներին հանձնվում է Գոյայի բրոնզաձույլ արձանիկը, որի հեղինակը քանդակագործ Խոսե Լյուիս Ֆերնանդեսն է: Ժամանակին այդ մրցանակին արժանացել են նշանավոր կուբայական “Ալգամբրացի գեղեցկուհին”, “Ելակ և շոկոլադ”, “Կյանքը սուլոց է” կինոնկարները:

 


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24