571996275Երեքշաբթի երեկոյան Կինոարվեստի ակադեմիան ավարտեց վերջնական քվերակությունը` որոշելով, թե որն է տարվա լավագույն ֆիլմը, և որոնք են կինոյի  ամենաերևելի աշխատանքները, որոնք արժանի են “Օսկարի” ոսկե արձանիկին:

Լավագույն ֆիլմի համար “Օսկարի” ճակատագիրը որոշում են ակադեմիայի 5,856 հազար հավասար ձայնի իրավունք ունեցող  անդամներ: Մինչև հիմա հավակնորդները որոշվում էին հատուկ բյուլետենների միջոցով  կատարվող քվերակության արդյունքում, որոնք ժյուրի էին հասնում փոստով:  Այս տարի տեխնիկական նորարարություն մտցվեց` բացի ավանդական բյուտեններից, անցկացվեց համացանցային քվեարկություն:

“Տարվա լավագույն ֆիլմ” կոչման համար մրցում են Բեն Աֆլեկի “Օպերացիա “Արգո”, Միխայել Հանեկեի “Սեր”, Քվենտին Տարանտինոյի “Ազատագրված Ջանգո”, Սթիվեն Սփիլբերգի “Լինկոլն”, Քեթրին Բիգելոուի “Թիրախ թիվ մեկ”, Էնգլ Լիի “Պիի կյանքը”, Դևիդ Ռասելի “Իմ ընկերը խենթ է”, Բեն Զեյթլինի “Վայրենի հարավի գազանները”, Թոմ Հուպերի “Թշվառները” կինոնկարները:

Այս տարվա ակնհայտ ֆավորիտը Աֆլեկի ֆիլմն է, որ արդեն ամենից շատ մրցանակներն է ստացել: Ֆիլմի հանդիսատեսը հայտնվում է 1978 թ. Թեհրանում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ազատագրման գործողությունների կիզակետում, որոնք ապաստան էին գտել Կանադայի դեսպանի տանը: Ինքը` Աֆլեկը, կատարում է գլխավոր` ԿՀՎ-ի գործակալի դերը:

Ոսկե “Օսկար” արձանիկ ստացողների անունները հայտնի կդառնան երկու օր հետո: Կինոաշխարհի այս տարվա գլխավոր իրադարձությունը` 85-րդ “Օսկարի” մրցանակաբաշխության  արարողությունը, տեղի կունենա փետրվարի 24-ին, որը կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում:


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24