պառալլլլՎիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավատեր Սթանֆորդի Համալսարանի Եվրոպական տարածաշրջանային ներկայացուցիչ Լոնդոնում տեղակայված Pollinger ltd-ի եւ հայկակական «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության միջեւ երկարատեւ բանակցությունների արդյունքում ստորագրվել է Վիլյամ Սարոյանի 4 նովելների էկրանավորման եւ տարածման իրավունքի փոխանցման պայմանագիրը: Այս մասին «ԿԻՆՈԱՇԽԱՐՀԻՆ» է հայտնել ֆիլմի իրավատեր Պարալլելս ֆիլմի հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ (90րոպե, ռեժիսոր Մարինե ԶԱՔԱՐՅԱՆ, օպերատոր Միհրան ՍՏԵՓԱՆՅԱՆ) խաղարկային կինոնկար է, որը Վիլյամ Սարոյանի «Ամբողջ աշխարհը եւ բուն իսկ դրախտը», «Մաղադանոսի այգին», «Փասիանի որսորդը» եւ «Ծննդյան տոներից երեք օր անց» նովելների ազատ էկրանավորումն է` տարվա չորս եղանակներին տեղի ունեցող ինքնուրույն պատմությունների օրգանական միավորումը մեկ սյուժեում: Ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռեւս 2011ի աշնանը եւ ավարտվել են 2013ին` ներառելով տարվա չորս եղանակները: Վերջերս Կաննի կինոշուկայում, «Պարալլելս Ֆիլմ» ընկերությունը ֆիլմի ավարտված հատվածը ներկայացրել է հետարտադրությամբ զբաղվող մի շարք կինոընկերությունների, եւ արդյունքում իսպանական ընկերության հետ կնքվել է Համագործակցության հուշագիր՝ ֆիլմի ձայնային աշխատանքները Իսպանիայում իրականացնելու վերաբերյալ: Ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով (նախագիծը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է մոտ 17 միլիոն դրամ) ֆիլմի փաթեթը ներկայացվել է նաեւ թվային ֆիլմերի հետարտադրությանը աջակցող հիմնադրամների եւ կառույցների: Հայաստանում ֆիլմին աջակցում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16