newsimg29535Շաբաթ օրը` փետրվարի 23-ին, «Անկախ ոգու» մրցանակների արարողության ժամանակ, որը հեռարձակվում էր IFC հեռուստաալիքով, Դևիդ Ռասսելի «Իմ տղան խենթ է»  (Silver Linings Playbook) դրամատիկական կատակերգությունը հռչակվեց 2012 թ. լավագույն ֆիլմ: Ռասելը մրցանակ ստացավ որպես լավագույն ռեժիսոր և սցենարիստ, իսկ գլխավոր դերը կատարող Ջենիֆեր Լոուրենսը ճանաչվեց 2012 թ. լավագույն դերասանուհի:

Թևերը պարզած թռչունի արձանիկը տղամարդու լավագույն դերակատարման համար բաժին հասավ Ջոն Հոուկսին   (Բեն Լուինի “Սուռոգատ” դրամայում):

Անկախ կինեմատոգրաֆիստների դատին հանձնված ֆիլմերի հնգյակում էին նաև Բեն Զեյթլինի  “Վայրի հարավի գազանները” դրաման, “Քանի դեռ վառվում են լույսերը” ինքնակենսագրական դրաման, Ռիչարդ Լինկլեյտերի “Բերնին” և Ուես Անդերսոնի “Լիալուսնի թագավորությունը”: Լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց “Սերը”:

1984 թ. ի վեր “Անկախ ոգի” մրցանակով նշանավորվում են ամերիկյան անկախ ոչ առևտրային լավագույն ֆիլմերը: Այս տարի “Film Independent” ոչ առևտրային կազմակերպությունն իր “Անկախ ոգի” մրցանակներըը շնորհեց 28-րդ անգամ:  Մրցանակների շնորհման արարողությունն ավանդաբար տեղի է ունենում “Օսկարի” շնորհման նախօրեին: