Latvia_natioanal operaԵվրոպական կինոակադեմիան  (European Film Academy, EFA) որոշել է, որ եկող տարի ամենամյա մրցանակների շնորհման արարողությունը կացկացնի Լատվիայի մայրաքաղաքում` Ռիգայում: Այս մասին հինգշաբթի` փետրվարի 21-ին հայտարարեց “Ռիգա 2014” միջոցառման կազմկոմիտեն:

Արարողությունը տեղի կունենա եկող տարվա դեկտեմբերի 13-ին Լատվիայի ազգային օպերայի դահլիճում:

“Մեր կինեմատոգրաֆիստներն արժանի են այդ տոնին, ինչը հաստատվում է միջազգային մրցույթներում ու փառատոներում լատվիական ֆիլմերի նվաճումներով”,- ասել է լրագրողներին կազմկոմիտեի ղեկավար Դիանա Չիվլեն:

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակների շնորհման արարողությունը  (Felix  Awards) ամեն տարի համախմբում է կինեմատոգրաֆի մոտ մեկուկես հազար գործչի: Մրցանակները շնորհվում են 17 անվանակարգերով: Նախկինում արարողություններն անցկացվել են Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Բարսելոնայում, Տալլինում, իսկ յուրաքանչյուր երկրորդ տարին անցկացվում է Բեռլինում:  2014 թ. Ռիգան ձեռք կբերի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ:

ՌԻԱ նովոստի


2018 թվականի լավագույն ֆիլմերը

«Անիրական թել» (Phantom Thread), Պոլ Թոմաս Անդերսոն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017 Տարվա կերակրատեսակը Անդերսոնը շարունակում է ուսումնասիրել իշխանության և համատարած...

, |15 Սեպտեմբեր 2019,19:46