մարգար

Գուժ Թադևոսյանի` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանած «Մարգար պապը» կարճամետրաժ ֆիլմը, որն արդեն իսկ մասնակցել է տասից ավելի միջազգային կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների, շարունակում է իր փառատոնային հաղթարշավը` մասնակցելով նորանոր միջազգային մրցույթների: 2013 թ. հունվարի 10-15-ը այն մասնակցել է Նյու Յորքում կայացած «Հեղինակային կինո» միջազգային ինտերնետային կինոփառատոնին` արժանանալով լավագույն խաղարկային ֆիլմ մրցանակին: