20130213-103721-215Բեռլինի կինոփառատոնը  կինոցուցադրությունների հաճախող հանդիսատեսի թվաքանակով առաջ անցավ Կաննի և Վենետիկի փառատոներից: Այս մասին հաղորդում է Բեռլինալեի մամլո ծառայությունը: “Փառատոնի առաջին կեսի համար վաճառվել է 250 հազար տոմս”,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բեռլինի փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը համարում է, որ Բեռլինալեն նախկինի պես առաջատար է հետաքրքրված հանդիսատեսի առումով:

“Այս տարի Բեռլինալեն ապացուցեց, որ չափազանց գրավիչ է հանրության համար: Հանդիսատեսի խանդավառությունը տպավորիչ է: Նա պատրաստ է փորձել կինեմատոգրաֆի բոլոր ձևերը, որոնք առաջարկում է փառատոնը: Եվ մենք չափազանց գոհ ենք”,- մեջբերում է Դ. Կոսլիկին մամլո ծառայությունը:

Բացի այդ, Բեռլինի ղեկավարության խոսքերով, Եվրոպական կինոշուկան, որ գործում է Բեռլինի փառատոնի հովանու ներքո, այս տարի ռեկորդ սահմանեց ներկայացված ֆիլմերի քանակով: “Այս տարի կինոշուկայում ներկայացված է 890 ֆիլմ, դա շատ ավելին է, քան անցյալ տարի”,- հայտնում է մամլո ծառայությունը:

Բեռլինի ցուցադրության տոմսերի հերթերը ձգվում են օրեր շարունակ: Մարդիկ հերթ են պահում երեկոյից սկսած և գիշերում դրամարկղի մոտ իրենց հետ բերած քնապարկերում: Ամենաէժան տոմսն արժի 9 եվրո, ամենաթանկը` 85 եվրո: 85 եվրոյով կարելի է գնել “Խոհարարություն” ծրագրի ֆիլմի դիտման համար, որն ուղեկցվում է ճաշով և ֆիլմը ստեղծողների հետ զրույցով: Բեռլինալեի տոմսերը միջինն արժեն 13 եվրո, այդ թվում և փառատոնի գլխավոր հարթակում` “Բեռլինալե պալասում” ցուցադրվող մրցութային ֆիլմերի երեկոյան պրեմիերաների համար:

Երեքշաբթի գիշերն արդեն 63-րդ Բեռլինի փառատոնը կես եղավ:  Ժյուրին, հանդիսատեսը և հավատարմագրված մամուլը դիտել էր արդեն 19 ֆիլմերից 11-ը: Ըստ քննադատների վարկանիշի` որ հրապարկվում է ամերիկյան “Screen”  ամսագրում և տպագրվում է ամեն օր փառատոնի ժամանակ,  ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի “Երկար երջանիկ կյանք” ֆիլմը 6-րդ տեղում է Գաս Վան Սենտի “Ավետյաց երկրի” հետ միասին:

Առաջին տեղում, ըստ քննադատների հարցման արդյունքների, չիլիական “Գլորիա” ժապավենն է թոշակի տարիքի կնոջ մասին, որը ձգտում է սեր գտնել: Երկրորդ տեղը զբաղեցնում է ռումինական “Երեխայի պահվածքը” ֆիլմը, որում հարուստ բռնակալ մայրը ջանում է պաշտպանել իր հասուն տղային ոստիկանությունից, որը նրա նկատմամբ գործ է հարուցել այն պատճառով, որ մի փոքր տղայի մահվան պատճառ է դարձել` մեքենայի տակ գցելով նրան:

Interfax.by


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24