Էմբիոնի դեիրքը“Էմբրիոնի դիրքը” (Child’s pose) ռումինական սոցիալական դրաման (ռեժիսոր`Կալին Պիտեր Նեցեր), որ մասնակցում է Բեռլինի կինոփառատոնի հիմնական մրցույթին, ստացավ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) մրցանակը: Այս մասին   փետրվարի 15-ի երեկոյան հայտնեցին կազմակերպության ներկայացուցիչները:

Կինոնկարը պատմում է բռնակալ մոր մասին, որը ցանկանում է բանտից փրկել որդուն: Վերջինս մեծ արագության պատճառով վրաերթի է ենթարկել մի փոքրիկ տղայի: Որդին արդեն երիտասարդ չէ, փորձում է ապրել իր կյանքով և բղավում է մոր վրա այն պատճառով, որ նա չափից ավելի է վերահսկում իրեն: Բայց ինքը չի կարողանում ընդունել իր ողբերգական սխալը և գնալ տղայի ծնողների մոտ, որպեսզի  ուղղակի նայի այն մարդկանց աչքերին, որոնք կորցրել երեխա են կորցրել:

Բացի “Էմբրիոնի դիրքից”, միջազգային ֆեդերացիան մրցանակ շնորհեց Անաիս Բարբյե-Լավալետի կանադա-ֆրանսիական “Inch’Allah” ժապավենին: Այն պատմում է մի երիտասարդ կանադուհու` Քլոյեի մասին, որը Պաղեստինի փախստականների ճամբարում օգնություն է ցույց է տալիս հղի կանանց:

Գերմանիայի ազգային մամուլն իր մրցանակը շնորհեց  իրանցի բանտարկյալ ռեժիսոր Ջաֆար Փանահիի  “Փակ վարագույր” (Closed curtain) գործին: Փանահին  Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր է: 2010 թ. մարտին նա ձերբակալվել և մեղադրվել է հակակառավարական գործունեության համար: Այս պահին նա տնային կալանքի տակ է, և նրա համար նոր ֆիլմեր նկարահանելու, սցենարներ գրելու, լրագրողների հետ հաղորդակցվելու և երկրից մեկնելու 20 տարվա արգելք է սահմանված: Սակայն ռեժիսորի նոր աշխատանքն այս տարի մտավ Բեռլինալեի հիմնական մրցույթ:

Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է փետրվարի 7-17-ը: Փառատոնի գլխավոր մրցանակակիրները հայտնի կդառնան շաբաթ երեկոյան` փետրվարի 16-ին: Այս տարի հիմնական մրցույթին մասնակցում է 19 կինոնկար, որոնց թվում, բացի  Ջաֆար Փանահիի և Կալին Պիտեր Նեցերի գործերից, ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի “Երկար երջանիկ կյանք” ժապավենն է, ղազախ ռեժիսոր Էմիր Բայգազինի լիամետրաժ դեբյուտը` “Հարմոնիայի դասերը”,  Սթիվեն Սոդերբերգի “Կողմնակի ազդեցություն” թրիլլերը` Ջուդի Լոուի և Ռունի Մարայի` գլխավոր դերերի կատարմամբ, Ուլրիխ Զայդլի “դրախտային” եռագրության եզրափակիչ մասը` “Դրախտ. հույս” (Paradies: Hoffnung) և Գաս Վան Սենթի նոր կինոնկարը` “Ավետյաց երկիրը” (Promised Land),  որում գլխավոր դերը խաղում է Մեթ Դեյմոնը:

Ռիա նովոստի


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24